Լրահոս

2022-07-06
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Սանուսի Բարկինդոն
    Twitter-ում Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մալլամ Մելե Քյարին հայտնել է, որ 63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն։ Բարկինդոն ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի օգոստոսից, իսկ 2006 թվականին եղել է նաև դաշինքի ղեկավարի պաշտոնակատարը:
    11:56
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի բանկի պայթունից մահացել է մաքրման ծառայություն իրականացնող աշխատակցուհին
    Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: «Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները», - ասված է բանկի հաղորդագրության մեջ։
    11:51
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է
    Հուլիսի 4-ին՝ ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը: Պարզվել է, որ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Տիգրան Մանուկյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    11:49
    06.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Հատուկ դասարան / Hatuk Dasaran / Սերիա 71
    11:47
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հուլիսի 4-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 61 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 4-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, խոշտանգման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու զենք-զինամթերք ապօրինի պահելու՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ազատությունից ապօրինի զրկելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և անզգուշությամբ կյանքից զրկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:41
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հանգստյան օրերին ԱՄՆ-ում կրակոցներից մոտ 200 մարդ է մահացել
    «Gun Violence Archive» պորտալի փոխանցմամբ՝ հուլիսի 2-ից 5-ը ոտ 200 մարդ է մահացել ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ միջադեպերի պատճառով: Տուժել է մոտ 542 մարդ, 198-ը՝ մահացել, որից 2-ը երեխաներ են, 10-ը՝ դեռահասներ: Այդ ընթացքում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 16 դեպք, այդպիսին են համարվում 4 և ավելի տուժածով դրվագները:
    11:35
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խաղատան ապօրինի գործունեության դեպք է բացահայտվել
    Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ: Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խաղատուն կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Իսկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում:
    11:28
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուսուցման նպատակով Մեծ Բրիտանիա է ժամանել ուկրաինացի զինվորականների առաջին խումբը
    Զինվորական նախապատրաստություն անցնելու նպատակով Մեծ Բրիտանիա է ժամանել ուկրաինացի զինծառայողների առաջին խումբը: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: «Ուկրաինացի զինվորները դասընթացներ կանցնեն Մեծ Բրիտանիայի բազային ռազմական պատրաստության հիման վրա: Սա ներառում է կրակային պատրաստություն, մարտադաշտում առաջին բուժօգնութան ցուցաբերում, դաշտային ուսուցում, պարեկային մարտավարություն և զինված հակամարտությունների օրենքների ուսուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Յուրաքանչյուր դասընթաց, ինչպես նշված է, կտևի մի քանի շաբաթ:
    11:22
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրաձգություն՝ Չիկագոյում. կա 7 զոհ
    CNN-ը հայտնում է, որ ամերիկյան Չիկագո քաղաքի մոտ (Իլինոյս նահանգ) շքերթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության զոհն է դարձել 7 մարդ։ 5 մարդ մահկանացուն կնքել է տեղում, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում: Հրաձգություն իրականացնելու կասկածանքով 22-ամյա տեղացի է ձերբակալվել: Նրա արարքի շարժառիթները հայտնի չեն:
    11:17
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սկանդալի ֆոնին Մեծ Բրիտանիայում հրաժարական են տվել ևս 5 պաշտոնյաներ
    Մեծ Բրիտանիայում 5 պետծառայողներ հետևել են ֆինանսների և առողջապահության նախարարների օրինակին և հրաժարական տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հրաժարականի իր որոշման մասին է հայտնել Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքս Չակը: Այնուհետև այդ մասին հայտնել են 4 խորհրդարանական քարտուղարներ, ովքեր տարբեր նախարարների ներկայացուցիչներ են խորհրդարանում: Երկու նախարարների հրաժարականից ժամեր անց նոր նշանակումներ են արվել: Երկրի առոջղապահության նախարարությունը կգլխավորի Ջոնսոնի վարչակազմի ղեկավար Ստիվ Բարքլին, իսկ թագավորության ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Պահպանողական կուսակցության անդամ Նադհիմ Զահավին:
    11:12
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
    11:11
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադամ Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել
    ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: 698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 698-րդ լրացման աջակիցների թիվը: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
    11:07
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 3.4 հա տարածքում բռնկված հրդեհները
    Հուլիսի 3-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 6500 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 400 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 3.4 հա։
    11:01
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տոնոյանի փաստաբանական խումբը կմիջնորդի՝ թույլ տալ նրան տեսակցել լրագրողների հետ
    Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտումը: «Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատակա նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին: Հավելենք, որ հաջորդ դատակա նիստի ընթացքում Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ.Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»։
    10:55
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է
    Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը Իտալիայից Յանիկ Սիներն էր: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առաջին երկու սեթերում զիջեց համապատասխանաբար 5-7 և 6-2 հաշիվներով: Սակայն հաջորդիվ սերբ թենիսիստը կարողացավ բեկել խաղի ընթացքը ու երեք սեթերում հաղթեց մրցակցին համապատասխանաբար 6-3. 6-2, 6-2 հաշիվներով:
    10:50
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեքս Կալամյանը մեկնաբանել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը
    այաստանի բասկետբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը մեկնաբանել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը «Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կալամյանի խոսքերը փոխանցում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մասնագետի խոսքով` եզրափակիչն իսկապես բարդ է եղել, քանի որ Մալթան մեկնարկային րոպեներին նկատելի առավելություն է ստացել: «Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- ասաց Ռեքս Կալամյանը:
    10:44
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին
    Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
    10:38
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի
    Առնվազն 25 մարդ Է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Daily Times թերթը՝ վկայակոչելով մի մասնավոր հեռուստաալիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնում Է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել Է, որ զոհվածների թվում կա նաեւ չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել Է նահանգի մայրաքաղաք Քվետային: Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    10:33
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:28
    06.07.22
    Ավելին