Լրահոս
2022-07-13
-
ԻրավականՄահվան ելքով վրաերթ` Արտանիշ-Ջիլ ճանապարհինՀուլիսի 12-ին՝ ժամը 11.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի մոտ տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով Վլադիմիր Գրիգորյանը մահացել է: Պարզվել է, որ հուլիսի 12-ին, ժամը 10.00-ին, Արտանիշ-Ջիլ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:4713.07.22 -
Կանաչուտ գյուղում ավտոմեքենա է այրվելՀուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին11:4313.07.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը կհանդիպեն հացահատիկի արտահանման հարցովԱյսօր Ստամբուլում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման հարցով: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ավելի վաղ մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում։ Բանակցությունները տեղի կունենան աճող պարենային ճգնաժամի և Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքների ֆոնին, որ վերջինս փորձում է արտահանել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում ուկրաինացի ֆերմերների հացահատիկը:Ավելին11:3613.07.22 -
Արտաքին քաղաքականությունՋոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել այլ երկրներում։ Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն։ «Որպես մարդ, ով օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել ոչ այստեղ, այլ ուրիշ տեղերում, դա մեծ աշխատանք է պահանջում»,-ասել է Բոլթոնը՝ CNN-ն տված հարցազրույցում։ Այսպիսով նա հերքել է հաղորդավարի հայտարարությունը 2021թ․ հունվարի 6-ին Կապիտուլիումի վրա գրոհի վերաբերյալ, թե պետական հեղաշրջման համար պետք չէ փայլուն ուղեղ ունենալ։Ավելին11:3313.07.22 -
ՀայաստանՕձերի ակտիվացման շրջան է․ 7 ահազանգ է ստացվելՀուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տավուշի մարզի Ոսկեվան, Արարատի մարզի Մրգավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին11:3013.07.22 -
ՄիջազգայինԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված հայամետ լրացումներըՆերկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Լրացումներով մասնավորապես կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների կողմից: Կոչ է արվում նաև ԱՄՆ նախագահին դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:Ավելին11:2413.07.22 -
ԱշխարհՀորդառատ անձրևներ՝ Հնդկաստանի հարավ-արևմուտքում․ 18 մարդ մահացել էIndia TV հեռուստաալիքը հայտնում է, որ Հնդկաստանի տարբեր նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել: Տեղատարափ անձրևներ են Թելանգանա, Գուջարաթ, Մահարաշտրա և Մադհյա Պրադեշ Նահանգներում: Ջրհեղեղներ են գրանցվել նաև Կարնատակա նահանգում։ Օդերևութաբանները կանխատեսում են նոր տեղատարափ անձրևներ առնվազն առաջիկա օրերին:Ավելին11:1713.07.22 -
Վարագավան գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակերՀուլիսի 12-ին՝ ժամը 18:49-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարագավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։Ավելին11:1113.07.22 -
ՀայաստանԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիովԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:5813.07.22 -
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքները իրականացվելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, Սևանի թերակղզում, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև սեփականատեր «Նինա Վարտանովա») գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ», «Արծափ Շին», «Ալիք» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Ընկերությունը նաև հայտնում է, որ նույն նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-17:00-ն՝ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Մուշ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին10:5213.07.22 -
ԵրևանՀրդեհ՝ Երևանի Սաֆարյան փողոցում. այրվել է ավտոմեքենաՀուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:Ավելին10:4613.07.22 -
Հրդեհ՝ Հոռոմ գյուղումՀուլիսի 12-ին, ժամը 19։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ «Հայփոստ»-ի բաժանմունքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 10-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են մոտ 500 կգ կուտակած անասնակեր, մոտ 200 կգ ծղոտ և ջերմահարվել տան տանիքի փայտե կառուցատարրերը։Ավելին10:4013.07.22 -
ՔաղաքականԲանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ տարբեր օղակի հրամանատարներ ստիպված լքեցին բանակի շարքերը. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «2 տարի առաջ այս օրերին Տավուշում մարտական գործողություններ էին։ Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։ Այն, ինչ տեղի չի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում։ Թեմայի քաղաքական/քարոզչական մասին չեմ անդրադառնա, ամեն դեպքում իշխանությունը մնաց իր «պրիոմի» տակ։ Գործողությունների շահարկումն, իհարկե, որևէ ձևով չի արժեզրկում այն սխրանքները, որոնք մեր զինծառայողները՝ շարքայինից գեներալ ցուցաբերեցին այդ օրերին։ Զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորման հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովն, այդ օրերին իրեն դրսևորեց որպես կայացած հրամանատարի, ով «որսում» էր թշնամու մտահղացումները և սեփական խաղը թելադրում մարտի դաշտում։ Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովի՝ որպես հաղթող հրամանատարի հեղինակության կտրուկ աճը և չերկարացրեց նրա ծառայության ժամկետը։ Բանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը»։Ավելին10:3313.07.22 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`միլանյանը թիմը մեկնել է Շվեյցարիա, որտեղ ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ: Իտալական ակումբին հաջողվել է առավելության հասնել 1:4 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է առաջին խաղակեսից հետո: Հաջորդ ընկերական հանդիպումը «Ինտեր»-ը կանցկացնի հուլիսի 16-ին, իտալական թիմի մրցակիցը կլինի «Մոնակո»-ն:Ավելին10:2713.07.22 -
ՀայաստանԵրևանում և ՀՀ բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքերը, Հ․ Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48, 51, 52, 53, 58 շենքեր, թիվ 88 դպրոց, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ժպիտ» և «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրներ, «Շաբեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Արցախի փ. 14, 14Ա, 18, 18Ա, 24/1, 26 շենքեր, 11:00-17:00 Չարենցի 1-ին նրբ. 12-113 սեփական տներ, Չարենցի փ․ 113 շենք, Սարի Թաղ 8 շարք 177-225 սեփական տներ, Սարի Թաղ 6-10 շարքեր մասնակի, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 20, 22, 24, 26 շենքեր, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․ 42, 50 շենքեր, Շևչենկոյի փ․ 1, 4, 6, 42 շենքեր, Չեխովի փ․ 6, 8, 8/1, 10, 10Ա, 11, 12, 15, 17 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8, 14 շենքեր, Նիզամի փ․ 24, 26, 28 շենքեր, Չեխովի փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի փ․ 49 շենք և 51 շենքի 4-6 մուտքեր, Ղարիբջանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շրջանցիկ թունել 1-356 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, Ա.Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ադոնցի փ. 4, 4/3, 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 1-41Բ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 2, 2Ա, 2Բ, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 1/2, 2, 17; 27փ. 2/4, 6/2, 9 շենքեր, Արաբկիր 25 փողոցի սեփական տներ, Արաբկիր 27փ. 1-13 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռիգայի փ. 126/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Հայթաղ, Ֆերիկ և Ծաղկալանջ գյուղերն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝ 11:00-13:00 Արագածոտն, Նոր Եդեսիա և Նոր Ամանոս գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Գայի, Արարատյան և Կասյան փողոցներ մասնակի, Եղեգնավան և Տափերական գյուղեր մասնակի, 10:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Չայքենդի թաղամաս մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-12:00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալիյա» ՍՊԸ, «Ալրեյումի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ՓԲԸ, սեփականատեր «Մ․Գևորգյան», սեփականատեր «Գ․Պետրոսյան», սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», սեփականատեր «Անահիտ Վարդանյան», սեփականատեր «Կ․Փիլոյան», սեփականատեր «Զ․Կարապետյան», սեփականատեր «Մ․Հարությունյան», սեփականատեր «Ա․Վարդանյան», սեփականատեր «Հ․Բաղդասարյան», «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» բջջային կայաններ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 13։00-16։00 Բալահովիտ գյուղ, Բալահովիտի զինմաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14:00-16:30 Պտղնի համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բալահովիտ համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Զինմաս, «Յուկագո» ՍՊԸ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ» ՍՊԸ, «Մանուկյան Կոնյակ» ՍՊԸ, «Արմ-Գլաս» ՍՊԸ, «Նավթամթերք» ՓԲԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար Սեթաղայան» ՍՊԸ, «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ, «Գ․Հովսեփյան» ՍՊԸ, «Օնիլա Քլաբ» ՍՊԸ, «Ալ Մերիա» ՍՊԸ, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Գեղարդ» արտադրական կոոպերատիվ, Պտղնի գյուղի Արծիվ-2 թաղամաս և Գերեզմաններ թաղամաս, «Կլեոպատրա» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզում՝ 10։30–11։00 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 12։30-16։30 Սևան քաղաք՝ Սպանդարյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ, Գործարանային 6 հասցե, Չերյոմուշկա թաղամաս, Շահումյան և Կարմիր Բանակի փողոցների սեփական տներ, Նալբանդյան փ. 30-65 շենքեր, Նաիրյան փ. 168-181 շենքեր, Շինարարների փ. 1-5 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 5-11 շենքեր, Սյունաց փ. 15 շենք, Գործարանային 1, 2 շենքեր, Քաղաքապետարան, «ՅունիԲանկ» ընկերություն, Զինվորական կոմիսարիատ, Բժշկական կենտրոն, Սևանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց, թիվ 4 դպրոց, «Էս Քոմպանի», «Մեծեփասար», «Գոլդ Մաստեր», «Հ.Ասատրյան», «Հ.Սանեյան», ԱՁ-ներ, «Տելեմաք Գազ» ՍՊԸ, «Գրայիկ Ղուկասյան» ԱՁ, Կեղտաջրերի պոմպակայան, Գ.Նիկողոսյան հանդիսությունների սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան և Միխայլովկա գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Մեծ Մանթաշ գյուղ, Սյունիքի մարզում՝ 09:10-11:00 Կաթնառատ գյուղ:Ավելին10:2113.07.22 -
ՔաղաքականՀավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը. ԲաբայանԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրել է․ «Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։ Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։ Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմություն ներդաշնակ սինթեզ»։Ավելին10:2013.07.22 -
ԻրավականՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամի չափով«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամի չափով: Այս մասին այսօր որոշում կկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար: Պարզվում է, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չի պահպանել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, իսկ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար: Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ: Կբողոքարկի արդյոք ՀԷՑ-ը հանձնաժողովի որոշումը՝ ցույց կտա ժամանակը:Ավելին10:1513.07.22 -
ԱշխարհTwitter-ը դատի է տվել Իլոն ՄասկինTwitter-ը դատի է տվել միլիարդատեր Իլոն Մասկին, որպեսզի ստիպի Մասկին կատարել օրինական պարտավորությունները «Twitter»-ը գնելու հարցում, ասվում է ԱՄՆ Դելավեր նահանգի կառավարությանն առընթեր դատարան ներկայացված փաստաթղթերից։ Twitter-ը գնելու գործարարի մտադրության մասին հայտնի է դարձել ապրիլին։ Գործարքը գնահատվել է մոտ 44 մլրդ դոլար։ Մայիսին Մասկը հայտարարել էր գործարքի կասեցման մասին, քանի որ սպասում էր կեղծ օգտահաշիվների քանակի ստուգման արդյունքներին։ Այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է գնել սոցցանցը, Twitter-ի բաժնետոմսերն ընկել են ութ տոկոսով։ Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորը հայտնել է, որ եթե գործարքը չկայանա, Մասկը պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար։Ավելին10:1113.07.22 -
ՔաղաքականԵվրոպական պաշտոնյաները որոշել են պատժել ՀՀ իշխանություններին«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։ Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ միջազգային գործընկերները ծանոթացել են մեր պատգամավորների ներկայացրած առաջարկներին, պատրաստած տեքստին, ասել են, որ առարկություններ չունեն, բայց ոչ մի հարցում չեն պաշտպանելու հայկական շահը, քանի դեռ Հայաստանը չի կողմնորոշվել՝ Եվրոպայի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի։ Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ ԵԽԽՎ մեկնած պատվիրակներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»:Ավելին10:1013.07.22