Լրահոս
2022-07-13
-
Քաղաքական130 քաղաքացու աշխատավարձ չի բարձրացել. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ: Նման որոշում Նիկոլ Փաշինյանի կառավարութունը բոլորովին վերջերս է ընդունել, ինչից հետո մերօրյա իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, գլուխ են գովում, թե 4 տարվա մեջ երկրորդ անգամ են նվազագույն աշխատավարձի չափ փոխում։ Նախորդ փոփոխությունը, հիշեցնենք, 2019-ին էր տեղի ունեցել, ինչից հետո՝ 2020-ի հունվարի 25-ին տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ու «100 փաստ» ներկայացնելու ժամանակ, Փաշինյանը գլուխ էր գովացել, թե նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից միջինը 20 տոկոսով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձը։ Փաշինյանը, սակայն, հաշվի չէր առել, որ դրանից առաջ՝ օրենքի ընդունման ժամանակ հենց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական Facebook-ի էջը գրել էր. «Այս որոշման շնորհիվ կբարձրանա մոտ 85 հազար մարդու աշխատավարձ»։ Կառավարության պաշտոնական Facebook-յան էջն էլ բոլորովին այլ թիվ էր հրապարակել՝ հայտնելով 187 հազար աշխատողի մասին։ Իրականում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, օրենքի փոփոխության արդյունքում շուրջ 20 տոկոսով ավելացել էր ավելի քան 121 հազար աշխատողի աշխատավարձ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումից բխող դրական արդյունքների մասով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։Ավելին10:0413.07.22 -
ՀասարակականԲախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված Hovo բեռնատարըՀուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։Ավելին09:5813.07.22 -
ՔաղաքականԴատապարտում ենք իրավապահների կողմից ուժի չափից ավելի գործադրումը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Թագուհի Թովմասյանի նամակինԴատապարտում ենք իրավապահ պաշտոնյաների կողմից ուժի չափից ավելի գործադրումը, ողջունում հետաքննություններ սկսելու վերաբերյալ հաղորդումները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանում է իմ հրատապ նամակին Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, hունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ հրատապ դիմել էի միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Ներկայացրել էի մասնագետների ահազանգերն առ այն, որ օգտագործված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը սպառվել է, և մասնագետների վկայությունների համաձայն՝ ժամկետանց զինամթերքը պատճառ է դարձել, որ ցուցարարներն ու ոստիկաններն ավելի ուժեղ վնասվածքներ ստանան։ Գործընկերներիս հայտնել էի բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրների պնդումները, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին։ Խնդրել էի բարձրացված հրատապ խնդիրները պահել հատուկ ուշադրության կենտրոնում, հրապարակային մեկնաբանություններ անել բողոքի ձայն բարձրացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի օպերացիաների վերաբերյալ, քանզի հրապարակային խոսքը կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ։ Հերթական պատասխանն եմ ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից։ Վերջինս հայտնում է հետևյալը․ «ԱՄՆ-ը արտահայտվելու ազատության և խաղաղ բողոքի իրավունքի հավատարիմ աջակից է։ Միաժամանակ մենք դատապարտում ենք սադրիչ գործողություններն ու սպառնալիքները իրավապահ պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև վերջիններիս կողմից չափից ավելի ուժի գործադրումը։ Մենք ողջունում ենք այն հաղորդումները, որ իշխանությունը հետաքննություններ է սկսել չափից ավելի ուժի գործադրման որոշ դեպքերի մասով։ Կարևոր է, որ նման հետաքննությունները շարունակվեն, և չարաշահումների պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն»։ Ինձ մնում է հույս հայտնել, որ սկսված հետաքննությունները ձևական բնույթ չեն կրի, և իսկապես ապօրինություն գործած, բռնի ուժ կիրառած իրավապահները կպատժվեն: Հակառակ դեպքում կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միջազգային հանրության աչքերը փակելու համար ողջունում է քրեական գործերի հարուցումը, արդյունքում վիճակագրություն է ապահովվում, բայց շոշափելի արդյունքի ականատես չենք լինում։ Իր հերթին ձևական պատիժը՝ իմաստազուրկ է։Ավելին09:5013.07.22 -
Կրթություն և գիտությունՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջև«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջև: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչև այժմ ակադեմիան որևէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու և կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետևանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջև և չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել»։Ավելին09:4013.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Լաչինի այլընտրանքային ճանապարհի համար մրցույթ կհայտարարվի: «Հետք» Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ական պատգամավորներին պարգևատրելու համար բյուջեից հատկացվել է մոտ 49 մլն դրամ: «Հրապարակ» Մանդատազրկման նիստը կլինի հուլիսի 14-ին: «Հրապարակ» Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ «Ժողովուրդ» ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության վկա ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Սահմանադրագետ, Պառլամենտարիզմի միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի հետ:Ավելին09:3013.07.22 -
Հասարակական34-ամյա վարորդը Nissan March-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներՀուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում:Ավելին00:1013.07.22
2022-07-12
-
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց ԱնդորրայինՀայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:Ավելին23:5912.07.22 -
ՄիջազգայինԵՄ խորհուրդը հաստատել է Խորվաթիայի անդամակցությունը եվրագոտունԵվրոպական Միությունը հաստատել է Խորվաթիայի որոշումը 2023 թ. հունվարի 1-ից եվրագոտուն միանալու վերաբերյալ: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ։Ավելին23:4712.07.22 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարի ութ թեկնածուՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների գրանցումն ավարտված է, քվեարկության առաջին փուլում պաշտոնի համար կպայքարի ութ թեկնածու, որոնց հաջողվել է ստանալ պահպանողականների խմբակցության առնվազն 20 անդամների ձայները:Ավելին23:3712.07.22 -
ԻրավականԴատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել էԲարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 11-ին որոշում է ընդունել, որում ասվում է․Ավելին23:2512.07.22 -
ԱշխարհՎրաստանում COVID-19-ի վարակվածության մակարդակը կրկնապատկվել էԱնցած շաբաթվա ընթացքում (04-10.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 154 նոր դեպք։ Առողջացել է 2 338 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։Ավելին23:1212.07.22 -
ՄիջազգայինԱրևադարձային դրախտ՝ բողոքի կրակներից հեռու. Շրի Լանկան շարունակում է տուրիստներ ընդունելՊարզվում է, որ այս ամբողջ ընթացքում բողոքի կրակների մեջ՝ հեղափոխական անհանգստությամբ լցված Շրի Լանկա են մեկնել հայ տուրիստներ: Խնդիր առաջացել է միայն օդանավերի վառելիքի հետ կապված:Ավելին23:0012.07.22 -
ԺամանցՁմերուկն օգտակար է ոսկրերի ամրության համար․ առողջարար հատկությունների մասինԱմռանը թարմ ու հյութառատ ձմերուկ օգտագործելու ժամանակն է: Այն զովացնում է ու մեր օրգանիզմի համար ապահովում հեղուկի այն չափաբաժինը, որի կարիքն այդքան ունենք ամռան այս տապին, սակայն ամեն ինչ միայն այսքանով չի սահմանափակվում: Ահա ձմերուկի 7 առողջարար հատկություն, որոնք կապշեցնեն ձեզ ու կստիպեն բոլորովին այլ աչքերով նայել այս բանջարեղենին:Ավելին22:4912.07.22 -
ՀասարակականԾառուկյանը «դրախտ է ուզում», մասնագետները՝ լեռ. սկանդալային արձանաշինությունԳագիկ Ծառուկյանը, Քրիստոսի արձանի շինարարության շուրջ սկսված աղմուկից հետո, ըստ էության, անշնորհակալ է անվանել մարդկանց:Ավելին22:3712.07.22 -
ՀասարակականՔաղաքացին հայտնել է, որ իր մայրը կորել է և հնարավոր է՝ ընկած լինի Երևանյան լիճըԱրդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարում են որոնողա-հետախուզական աշխատանքներ:Ավելին22:3512.07.22 -
ԻրավականԿրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի տան ուղղությամբԼրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․Ավելին22:2512.07.22 -
ՀասարակականՆարեկ Գրիգորյանի գլխավորած ջոկատը առաջնագծում չի մարտնչել և առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել և առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել: Այս մասին, ի պատասխան Yerkir.am կայքի հարցմանը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:Ավելին22:1212.07.22 -
ԻրավականՓաշինյանական մուրճը՝ դատավորների սեղանի՞ն. «դատարանն ընդդիմադիրներին մեկուսացնելու միջոց է դարձել»Ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունը խորհրդարանից դուրս ևս շարունակում է մեկուսացնել, վախեցնել բոլոր նրանց, ովքեր կարող են մասնակցել Դիմադրության շարժման ակցիաներին: Ավետիք Չալաբյանի ու Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետն են ավելացրել՝ մեկինը՝ 15 օրով, մյուսինը՝ 3 ամսով:Ավելին22:0012.07.22 -
ՄիջազգայինԵՄ-ն մտադիր է ևս 500 մլն եվրո հատկացնել ՈւկրաինայինԵվրամիությունը մտադիր է լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։Ավելին21:5012.07.22 -
ՔաղաքականՀայաստանում վերականգնվում է ներքին գործերի նախարարությունըՀայաստանի օմբուդսվումընը ուզում է, որ վերստեղծվելիք ներքին գործերի նախարարությունը դառնա ոստիկանությունը քաղաքական թիրախավորումից պաշտպանող վահան: Այս մասին այսօր է հայտարարել խորհրդարանական լսումների ժամանակ:Ավելին21:4512.07.22