Լրահոս
Տարածաշրջան
19:21
17.07.22
159

Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ բանակցություններ Իրան կատարած այցի ընթացքում

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է երկկողմ բանակցություններ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։

«Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Նշվում է, որ հուլիսի 19-ին Թեհրանում նախատեսված է Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Իբրահիմ Ռաիսիի նախագահությամբ։

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Իրանի հարաբերությունները բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր քայլերը: Բացի դրանից, բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կիրականացվի տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ: Նույն օրը Թեհրանում Աստանայի ձևաչափով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։