Լրահոս
Հասարակական
19:36
17.07.22
132

Բախվել են Honda-ն և ՎԱԶ-2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Յուրիկ Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Կարապետ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ փակել է ճանապարհը: 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 52-ամյա Խաչիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: