Լրահոս
Տարածաշրջան
19:51
17.07.22
230

Հրդեհ է բռնկվել Բաքվի մետրոյի կայարանի հարևանությամբ

Img default alt hy

«Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գիծ ահազանգ է ստացվել Բաքվի Բինագադի շրջանի մետրոյի «Դարնագուլ» կայարանի մոտակայքում բռնկված հրդեհի մասին։

Ինչպես հայտնում է երկրի ԱԻՆ-ը, կանչի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներգրավվել են ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Նախնական տեղեկություններով՝ այրվում են անվադողեր։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ։