Լրահոս
Միջազգային
18:51
17.07.22
132

Եվրահանձնաժողովը նշել է այն երկրների անունները, որոնք ունեն ամենաշատ սառեցրած ակտիվները Եվրոպայում

Img default alt hy

ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը գտնվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ընդհանուր առմամբ միության երկրներում բռնագանձված են 13,8 միլիարդ եվրոյի ակտիվներ, որից 12,6 միլիարդը պատկանում է վեց երկրներին։
Պաշտոնյայի խոսքով՝ «ԵՄ ոչ բոլոր երկրներն են բավարար ջանքեր գործադրում» այս ուղղությամբ։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, ավելին հնչել են կոչեր՝ հրաժարվելու Ռուսաստանի էներգակիրներից։ Այդ միջոցները խնդիրներ են առաջացրել հենց Արևմուտքի համար, դրանք հանգեցրել են գնաճի սննդամթերքի ու վառելիքի շուկայում։