Լրահոս
Սպորտ
12:37
18.07.22
122

Բայրամյանը մասնակցել է «Ռոստով»-ի խաղին և արժանացել դեղին քարտի

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ռուսական Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ռոստով»-ը մրցել է Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է երկրորդ կեսում:

Նա նաև դեղին քարտ է ստացել 38-րդ րոպեին:

«Ռոստով»-ի հաջորդ մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն է: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին: