Լրահոս
Միջազգային
13:38
18.07.22
134

Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը

Img default alt hy

Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել Է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Abrams տանկերը, որոնց վրա կվարժեցվեն Լեհաստանի Զորքի զինվորները, ադեն Լեհաստանում են»:

Ապրիլին Լեհաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել Է 250 Abrams տանկի գնման պայմանագիր: Հուլիսի 15-ին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմի հետ ձեռք Է բերվել համաձայնություն Լեհաստանին ևս 116 այդ տիպի տանկեր մատակարարելու մասին, բայց ոչ նոր, այլ շահագործված: Այդ խմբաքանակի զրահապատ մեքենաները կսկսեն երկրում ստացվել արդեն 2023 թվականի սկզբին: