Լրահոս
Սպորտ
12:23
18.07.22
120

Լուկաս Սելարայանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ «Կոլամբուս Կրյու»-ի կազմում

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Կոլամբուս Կրյու»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյու»-ն մրցել է «Ցինցինատի»-ի հետ և առավելության հասել 2:0 հաշվով:

«Կոլամբուս Կրյու»-ի կազմում Սելարայանը նախ 16-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ 86-րդ րոպեին նաև գոլ է խփել:

«Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում այժմ 6-րդն է: