Լրահոս
Աշխարհ
15:48
20.07.22
127

Տասնյակ մարդիկ են մահացել Եվրոպայում՝ տապի պատճառով բռնկված հրդեհների հետևանքով

 

Եվրոպայում անոմալ տապի հետևանքով դաժան հրդեհներ են բռնկվում: Կրակը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Պորտուգալիայում մեկ շաբաթում 70 մարդ է մահացել, այդ թվում փրկարարներ: Մոտ մեկ տասնյակ փրկարար էլ մահացել է իսպանական ԶամՈրա քաղաքում: Հաղորդվում է նաև 69-ամյա մի հովվի մահվան մասին: Գերմանական Սաքսոնիայում կրակը մարելիս երկու հրշեջ է տուժել: Ֆրանսիայում երեք տարբեր շրջաններում տարածված կրակի դեմ պայքարում է ավելի քան 2 հազար հրշեջ: 15 ինքնաթիռով, 9 ուղղաթիռով ու հարյուրավոր հրշեջներով Հունաստանում են փորձում մեկուսացնել կրակը: