Լրահոս
2022-07-20
-
ԱռողջապահականՍննդակարգ՝ ամռան տապին սրտի, անոթների առողջության համարԱմռանն անոթներն ու սիրտը ամենախոցելի օրգաններից են։ Բավարար քանակությամբ (1.5-2 լիտր) սենյակային ջերմաստիճանի ջուրը լավագույն միջոցն է այտուցների, թրոմբների գոյացման դեմ պայքարի համար։ Կարևոր է նաև հեղուկը չչարաշահելը. այն կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքին, նույնպես դառնալ այտուցների պատճառ։ Օրը վարսակի նախաճաշով սկսելը բոլոր եղանակաների դեպքում է ճիշտ որոշում։ Վարսակն օգտակար է անոթների, սրտի համար, պարունակում է մեծաքանակ բջջանյութ, որ օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կալիումի և մագնեզիումի պարունակությամբ վարսակը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, իսկ անփոխարինելի ամինոթթուն՝ լիզինը, աթերոսկլերոզի կանխման լավագույն միջոցներից է։ Այնուամենայնիվ, դադարներ պետք են, քանի որ վարսակը պարունակում է նաև ֆիտոնաթթու, որ խոչընդոտում է կալցիումի յուրացումը։ Բանանը ևս կալիումի և մագնեզիումի պարունակության շնորհիվ նպաստում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավմանը, կալիումը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչն էլ կանխում է այտուցների առաջացումը։ Ընթրիքին՝ լոբով ապուր. լոբին նույնպես հարուստ է բջջանյութով, պեկտիններով, որ նպաստում են օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը, կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգտակար է աթերոսկլերոզի դեմ պայքարում։ Ընդեղենը՝ որպես միջուտեստ։ Ընդեղենը բուսական սպիտակուցների, հագեցած ճարպաթթուների, E, B խմբի վիտամինների աղբյուր է, ինչպես նաև կալիումի, մագնեզիումի, որ խիստ կարևոր են սիրտ-անոթային համակարգի համար։ Ընթրիքին՝ գունավոր աղցան. բանջարեղենով հարուստ աղցանը անփոխարինելի միջոց է օրգանիզմը վիտամիններով, անհրաժեշտ միներալներով հարստացնելու համար։ Հետազոտությունները փաստում են, որ բանջարեղենային սննդակարգը կարող է 20 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կարևոր է սննդակարգում շաբաթական 2-3 անգամ ձուկ, անյուղ միս ուտել։ Ձուկը պարունակում է օմեգա-3, որ կենսական է սրտի առողջության համար, օրգանիզմի կենսագործունեության համար։ Ձկան, մսի հետ կարելի է համադրել կաղամբ, բրոկոլի, ծաղկակաղամբ. հարուստ են կալիումով, նաև բացառիկ են ցարծ կալորիականությամբ։Ավելին21:1520.07.22 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հավաքականի կազմում կմասնակցեն միջազգային մրցաշարիՀայտնի է հուլիսի 21-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը։ Ցուցակը հրապարակել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան 60 կգ Գևորգ Ղարիբյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սլավիկ Գալստյան 72 կգ Շանթ Խաչատրյան 82 կգ Կարապետ Չալյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 97 կգ Արթուր Ալեքսանյան 130 կգ Դավիթ ՕվասապյանԱվելին21:0020.07.22 -
Հայաստան«Գորշ գայլը»՝ Ծիծեռնակաբերդում, թուրքերը՝ Երրորդ մասում. ԱԱԾ-ն «զբաղվում է», բնակիչները վռնդում ենԱԱԾ ուսումնասիրում է Թուրքիայի դրոշով շապիկը հագին Երևանում անվախ քայլող թուրք երիտասարդի տեսանյութը: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը: Հայակական մեդիայում հայտնված տեսանյութում թուրք երիտասարդը Հայոց ցեղասպանության հուշահամալիրը անվանում է թատրոն ու ցույց տալիս ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման հայտնի ժեստը: Երևանում հայտնված երկու այլ թուրքերի մասին այսօր ահազանգել են մայրաքաղաքի շենքերից մեկի բնակիչները: Նրանց խոսքով՝ իրենց հարևանը հանել է հայ վարձակալներին ու բնակարանը թուրքերին վարձով տվել:Ավելին20:5220.07.22 -
ԱռողջապահականԱշխարհում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի թիվը հասել է 14 հազարիԱմբողջ աշխարհում կապիկի րծաղիկով վարակված թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին հուլիսի 20-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 14000 դեպքի մասին 70 երկրներում։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում հինգ մահվան դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություն են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ»,- Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ որոշ երկրներում հիվանդացության նվազման միտում է նկատվում, իսկ որոշ երկրներում՝ աճ։ Անցած շաբաթ առաջին դեպքերը գրանցվել են ևս վեց երկրներում։Ավելին20:4520.07.22 -
N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքներըN զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։Ավելին20:3020.07.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Թուրքեր և ռումբի մասին ահազանգեր` Երևանում. իրավապահներն զբաղվում են| 20.07.2022Ավելին20:3020.07.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան․ ԴավութօղլուԹուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։ Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն Օզդաղին մեղադրում է «շինծու մեղադրանքներ հնչեցնելու մեջ», նախկին վարչապետ Դավութօղլուն վերջինիս աջակցող հայտարարությամբ է հանդես գալիս։ Դավութօղլուն ընդդիմադիր «T24»-ի թղթակից Մուրադ Սաբունջուին տված հարցազրույցում ասել է. «Եթե մի երկրում կա այսքան արագ տարածվող բևեռացում, եթե կա այնպիսի կոռուպցիոն միջավայր, որը մի երկրում աղքատացման պատճառ է դառնում և եթեհանցավոր կազմակերպությունները գլուխ են բարձրանում, ապա նման վայրում կայունություն ունենալը շատ դժվար է։ Հատկապես այս ձմռան հետ կապված, իրապես շատ մտահոգված եմ»։ Նա մտահոգություն է հայտնել, որ այս ձմռանը, մասնավորապես՝ ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված, Թուրքիայում կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ։ Դավութօղլուն կոչ է արել, որ բոլոր պետպաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համախմբվեն մի խելամիտ գաղափարի շուրջ։Ավելին20:1520.07.22 -
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները անցակցրել են գործնական պարապմունքներN զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։Ավելին20:0020.07.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս ընտրել ակնոց․ ոսպնյակի և շրջանակի ճիշտ ընտրությունՉնայած կոնտակտային ոսպնյակների աճող ժողովրդականությանը, շատերը դեռ նախընտրում են ակնոց կրել: Հարմար ակնոցների ընտրությանը պետք է հնարավորինս լուրջ վերաբերվել: Տեսողության շտկման արդյունավետությունը, և թե որքան հարմար կլինի դրանք օգտագործել, կախված է ընտրությունից: Սխալ ընտրված ակնոցները կարող են անհարմարություն առաջացնել և վատթարացնել տեսողությունը: Եթե անհրաժեշտ են ակնոցներ տեսողության շտկման համար, ապա ճիշտ մոդելի ընտրությունը պետք է սկսել ակնաբույժին այցից: Նա կորոշի, թե ինչպիսի տեսողության խանգարում ունեք, և ինչ աստիճանի: Այս դեպքում օգտագործվում են ոչ միայն տարբեր չափերի տառերով և նշաններով աղյուսակ, այլ նաև հատուկ սարքեր։ Մասնագետը դեղատոմսի մեջ նշում է ձեզ անհրաժեշտ ոսպնյակների պարամետրերը, որոնց համաձայն դուք կորոշեք, թե որ ակնոցի ոսպնյակն ընտրել։ Ակնոցների ոսպնյակները կարող են լինել ինչպես ապակյա, այնպես էլ պլաստիկ: Օպտիկական հատկությունների տեսանկյունից դրանց միջև տարբերություն չկա։ Այնուամենայնիվ, արժե նկատի ունենալ, որ ապակե տարբերակներն ավելի ծանր են, կոտրվող, չեն տեղավորվում անեզր շրջանակների մեջ, բայց դրանք դժվար են քերծվում և ունեն գերազանց ջերմակայունություն։ Պլաստիկ տարբերակների մակերեսը բավականին հեշտ է քերծվում, բայց դրանք թեթև են և դիմացկուն, կոտրվելիս չեն ձևավորում սուր կտրող բեկորներ, դրանք կարող են լինել գրեթե ցանկացած ձևի և բարդ օպտիկական դիզայնի: Կարևոր է նաև շրջանակի ճիշտ ընտրությունը՝ թե՛ հարմարավետության և թե՛ էսթետիկ տեսանկյունից։ Կան մի շարք մոդելներ, որոնք մի քանի տասնամյակ է, ինչ նորաձևության թրենդներից են․ «թիթեռ» և «կատվի աչք»․ հարմար է կանանց մեծամասնության համար, «ավիատորներ» ․ ի սկզբանե ստեղծված ամերիկացի ռազմական օդաչուների համար, ոչ միայն ապահովում են գերազանց տեսանելիություն, այլև օգնում են ստեղծել խիզախ կերպար, «տիշադներ»․ փոքր կլոր ակնոցներ, որը ներկայացրել է Ջոն Լենոնը «oversize»․ մեծ, կլորացված ոսպնյակներով շրջանակ, որը դուր կգա ռետրո ոճի սիրահարներին, «panto»․ ևս մեկ տարբերակ նրանց համար, ովքեր սիրում են վինտաժային ոճ։ Ակնոցների արտաքին տեսքն ընտրելիս պետք է հաշվի առնել արտաքինի առանձնահատկությունները։ Շրջանակները թույլ են տալիս տեսողականորեն շտկել որոշ թերություններ, շեղել ուշադրությունը դրանցից և հակառակը՝ ընդգծել դրանք: Այս դեպքում կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը՝ այն կլոր է, թե քառակուսի, օվալաձև, թե սուր։ Մազերի գույնը, սանրվածքի առանձնահատկությունները, մորուքի առկայությունը կամ բացակայությունը՝ այս ամենը կարող է ազդել ընտրության վրա: Գնման ժամանակ անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք ոսպնյակների վրա քերծվածքներ չկան․ դրա համար բավական է միայն ուշադիր ուսումնասիրել դրանք լույսի ներքո, ամրացնող ոսպնյակները չպետք է շարժվեն շրջանակի ներսում, բացեք և փակեք ակնոցը մի քանի անգամ, որպեսզի համոզվեք, որ հատուկ ջանք պետք չէ գործադրել, որ դրանք սահուն են շարժվում: Եվ վերջում պետք է դնել ակնոցը և համոզվել, որ դրանք լավ են տեղավորվում և չեն շարժվում կամ չեն ընկնում, եթե շրջվեք կամ թեքեք ձեր գլուխը:Ավելին19:4520.07.22 -
ՍպորտՀայտնի դարձան Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք գլխավոր հավակնորդներըՀայտնի դարձան Աֆրիկայի լավագույն խաղացողի կոչման գլխավոր երեք թեկնածուները: Մրցանակի համար կպայքարեն Սադիո Մանեն (Սենեգալ, «Բավարիա»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ») և Էդուարդ Մենդին (Սենեգալ, «Չելսի»): Ավելի վաղ ցուցակում ընդգրկված 10 ֆուտբոլիստների անունները հրապարակվել էին Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում։ Մենդիից, Սալահից և Մանեից բացի, մրցանակին հավակնում էին նաև ալժիրցի Ռիյադ Մարեզը (Մանչեսթեր Սիթի), կամերունցիներ Կարլ Տոկո Էկամբին (Լիոն) և Վինսենթ Աբուբակարը (Ալ-Նասր), կոտդիվուարցի Սեբաստիան Ալլերը (Բորուսիա Դորտմունդ), գվինեացի Նաբի Կեյտան (Լիվերպուլ), մարոկկացի Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»): Հաղթողի անունը կհայտարարվի Ռաբաթում, հուլիսի 21-ին:Ավելին19:4320.07.22 -
ՀայաստանՊատերազմում զոհվածների ընտանիքներում 20 երեխա է ծնվելՊատերազմի, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում արդեն 20 երեխա է ծնվել: Գրանցվել է 31 նոր հղիություն: Այս վիճակագրութունը ներկայացրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Որդի կորցրած կանայք ծննդաբերել ու հղիացել են «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի աջակցությամբ:Ավելին19:3820.07.22 -
Արտաքին քաղաքականությունԱնկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։ «Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ «Աստանայի գործընթացի մասնակիցներն ասում են, որ Ամերիկան պետք է հեռանա Եփրատի արևելքից։ Արդյունքները արտացոլում են Թուրքիայի ակնկալիքները»,- ասել է նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հանդես են գալիս Սիրիայում բոլոր հակասությունների կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա։ Էրդողանը ասել է, որ հերթական անգամ գործընկերների հետ կիսել է Անկարայի դիրքորոշումը՝ Սիրիայի հարցով քաղաքական գործընթացն արդյունավետ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։ «Մենք նաև վերահաստատել ենք Անկարայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում, մարդասիրական պաշարների անխափան մատակարարման, անվտանգության և Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում։ Այս հարցերի շուրջ ընդգծվել է Աստանայի գործընթացում գործընկերների հետ պայմանավորվածությունը»,- ասել է նախագահը։ «Աստանայի գործընթացի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը նույնն է, ինչ Աստանայի գործընթացի սկզբում։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նախագահի փոփոխության ֆոնին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, սակայն Իրանի նման երկիրը այդքան կարճ ժամանակում չի փոխում իր վերաբերմունքը հարցերի նկատմամբ»,-հավելել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։Ավելին19:3020.07.22 -
ՀայաստանՀուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է այցելությունների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին այն փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: «Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար: Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ ԱԻՆ փրկարար ծառայություն՝ 911 «Խոսրով» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/ «Խաչաձոր» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Հայկ Մեջլումյան /հեռ.՝ 093437375/ «Գառնի» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/ «Կաքավաբերդ» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/»,- այս մասին ասվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ֆեյսբուքյան էջում։Ավելին19:2220.07.22 -
ՔաղաքականԱրա Բաբլոյանը Արցախում պաշտոն է ստացելԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հրամանով՝ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Այս մասին Արտակ Բեգլարյանը հայտնել է Տելեգրամի իր էջում: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ մարդկային, մասնագիտական ու պետական նման որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար: Ի գործ... »,- նշել է Արցախի պետնախարարը:Ավելին19:2120.07.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը որոշել է ՀՀ-ում ծնվածների բնակավայրերի անունները գրանցել ադրբեջանական տարբերակներովԱդրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների բնակավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով։ Տեղեկությունը հայտնում է Tert.am-ը` հղում անելով ադրբեջանական լրատվական գործակալությանը։ Ըստ աղբյուրի` այդ որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելիս տեղանունները կփոխվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները:Ավելին19:1520.07.22 -
ԻրավականՄիկա Բադալյանի գործը հերթական անգամ ուղարկվել է դատարանՔննչական կոմիտեն հերթական անգամ դատարան է ուղարկել Միկա Բադալյանի գործը։ Այս տեղեկությունը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում։ Գրառման մեջ ասվում է, որ ավելի վաղ գործը դատարան ուղարկելիս դատախազությունն այն ուղարկել էր նոր քննության։ «Բանն այն է, որ դատարանում նիստը դռնբաց է, քանի որ պաշտպանական կողմն ունի բոլոր ապացույցները, որ ոչ միայն կալանքը, այլև քրեական գործի հարուցումն անօրինական է, մեղադրողը տանուլ է տալու։ Դատախազը ամեն ինչ կանի դատական նիստը ձգձգելու համար։ Այս գործը խայտառակություն է լինելու ԱԱԾ-ի և դատախազության համար, ամենահետաքրքիրն այն է, որ իրենք դա գիտեն, պարզապես ժամանակի հետ են խաղում»,- նշված է գրառման մեջ։Ավելին19:1220.07.22 -
ՀայաստանՄետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել էԵրևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտարարություն է տարածել է Երեւանի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- նշված է հայտարարության մեջ:Ավելին19:1020.07.22 -
ԱռողջապահականՀունիսի 19-ին Ապարանում կրակոցներից վիրավորվածներից մեկը դեռ գիտակցության չի եկել․ բժիշկները պայքարում ենԱպարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է Yerevan.Today-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։ Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։ «Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է: «Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,–ասել է Սամվելի եղբայրը։ Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել:Ավելին19:0620.07.22 -
ԻրավականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման: Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещенииԱվելին19:0020.07.22 -
Հուլիսի 21-ին մի քանի ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին18:4520.07.22