Լրահոս
Հայաստան
15:42
20.07.22
140

Սաստիկ շոգը դեռ շարունակվում է Հայաստանում

 

Հայաստանում սաստիկ շոգ ամառը շարունակվում է: Այսօր ցերեկը կրկին մինչև 41 աստիճան շոգ կլինի մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում: Վաղվանից հանրապետության հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի հուլիսի 22-ից 23-ը՝ 4-ից 5 աստիճանով: