Լրահոս
Հայաստան
15:36
20.07.22
127

Ամբողջ աշխարհում դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով դեսպանատան կայքում տեղ գտած «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակմանը:

Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասված է դեսպանության պարզաբանման մեջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։