Լրահոս
Սպորտ
15:12
20.07.22
106

«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց Լևանդովսկու տեղափոխության մասին

Img default alt hy

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն իր կայքում պաշտոնապես հայտնել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին։ Լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Պայմանագրում նշված է նաև տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 500 մլն եվրո։

Ավելի վաղ «Բարսելոնան» հաստատել էր, որ Լևանդովսկին կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։ «Բավարիայի» հարձակվողի համար կատալոնական ակումբը կվճարի 45 միլիոն եվրո ու ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։