Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:06
20.07.22
136

Շոյգուն հրամայում է մեծացնել ԱԹՍ-ների ոչնչացման օպերատիվությունը՝ ՌԴ սահմանին

 

«Մեծացնել Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում անօդաչուների ոչնչացման օպերատիվությունը»,- ռուսական զինուժին այսպիսի հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Սրանից ժամեր անց հայտնի է դարձել, որ Ուկրաինան հրետանիով գնդակոծում է Կրուպեց սահմանային անցակետը։ Տեղեկությունը հայտնել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։ Ռուսական կողմը նաև հայտնել է, որ Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքում մեկ մարդ զոհվել է ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետևանքով: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 147-րդ օրն է: