Լրահոս

2022-07-22
  • Img default alt hy
    Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» հետ կայացած ընկերական խաղում։ Պատմում է armsport.am կայքը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։
    12:12
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան
    Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների եւ տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել Է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է News First նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում Է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել Է հրատարակությունը: Դա առաջին նշանակումն Է, որը նոր նախագահը կատարել Է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում Է տվել եւ պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:06
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
    Հուլիսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։
    12:00
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարզերում և Երևանում երկար ժամանակով լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, նախկին «Գեղարդ» կինոթատրոնի շենք, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Դեմիրճյան փ. 1, 15, 17, 17ա 12/14, 36, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 1/2-10, 12-60 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակ․ 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 51, 158/1, 190 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 17-138, 45-184 սեփական տներ, Սարմենի փ. 30, 32, 36, 38, 40, 42, 48, 48ա, 43-90, 64, 74-86 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 50, 60, 62, 92, 92/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակուղու շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, 5, 6, 7, 9, 17, 18, 20, 21, 22, 23, 25, 26, 26Գ, 30/3, 31, 31Ա, 33, 33Ա, 35, 49, 51, 53, 54, 59 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին նրբ․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակ․ 7-15 սեփական տներ, Բաղրամյան պող. 3/4-37, 18-22, 37-49, 51/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 2, 4, 6, Մոսկովյան փ. 36, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոսկովյան փ. 1-60, Մոսկովյան նրբ․ 14/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Հարությունյան փ. 1-15 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 1, 2, 2/1, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 4-42 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան 1-ին նրբ․ 27-74 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալիխանյան փ. 2, 4, 12 շենքեր, Ալիխանյան փ. 1-14 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 1, 1Ա, 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարուբյան փողոցի սեփական տներ, Զարուբյան փ. 10/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 46, 46/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարոբյան փ. 38, 38/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարոբյան փ. 7, 16-62 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փողոցի սեփական տներ, Այգեձոր փ. 12, 18, 41/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-5, 7-50, 51/1, 53/2, 53/4, 59/1, 59/2, 70, 72, 72/1, 78Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին փակուղու շենքեր և 1-ին նրբանցքի շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին փակ․ 1-64 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին նրբ․ 10, 11/1, 22/6, 22/12, 22/14 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Պռոշյան փ. 20/23, Պռոշյան փ. 1-ին նրբանցքի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան 1-ին նրբ․ 2-62/3 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ փ. 17, 21 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի նրբ․ 1, 2, 4, 6 շենքեր, «Ավտոպարկ» ՍՊԸ, Շիրակի փ․ 2, 2ա, 2/2, 2/3, 2/4, 2/6, 2/8, 2/10, 2/12, 4, 12, 14, 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 1-ին նրբ․ 1, 2, 3, 5, 4, 6, 7, 8, 9 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1, 14 շենքեր, Շարուրի փ․ 1, 3 շենքեր, Արտաշիսյան փ․ 63/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 14/3, Օրբելի փ. 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 63, 63/1, 65, 66, 67, Կիևյան փ. 1Բ, Սևաստոպոլյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-60, 62/1, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արտամետ, Տալվորիկ և Արևադաշտ գյուղերն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Ուշի և Բազմաղբյուր գյուղեր մասնակի, 11․00-16․00 Ուջան գյուղն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի, 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Սազայի Նիկողոսյան, Սևակի, Շիրազի, Նար-Դոսի, Խորենացի, Ա. Խաչատրյան, Կոմիտասի, Պուշկինի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նոր Կյուրին և Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի, 13։00-14։00 Արբաթ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղի մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռինդ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Հաճն քաղաք՝ Նոր թաղամաս, Պոմպակայան, «Ն․Բեգլարյան» ՍՊԸ, «Ագատես» ՍՊԸ, «Խաչակապ» ՍՊԸ, «Գ․Կարապետյան» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 09:30-11:00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Ոսկևան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան գյուղեր, Գազաչափ կայան, Հեռուստակայան, Գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13։00-14։00 Դիլիջան քաղաք՝ Աբովյան և Կալինինի փողոցներ, Շամախյան թաղամաս մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-15:00 Մեծավան գյուղ, Սյունիքի մարզում՝ 11:00-16:00 Հացավան, Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բնունիս, Տորունիկ, Թանահատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
    11:54
    22.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.07.22
    11:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
    Հուլիսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    11:42
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ է
    Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը: Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։
    11:36
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դիակը
    Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող, 29-ամյա Էդուարդ Շխյանի դիակն է: Նշանակվել է ԴԲՓ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան․ Դավիթ Բաբայան
    Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրառում է արել Արցախի վերաբերյալ․«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։
    11:22
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: -Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան: -Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է: *** «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
    11:16
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Սասուն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։   Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում։ 
    11:10
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Նուռնուս գյուղում
    Հուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 23:53-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 1500 հակ):
    11:04
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կապուտան գյուղում բռնկված հրդեհը մարվել է
    Հուլիսի 21-ին` ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։
    10:59
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոտ 2 ամիս անհետ կորած համարվող քաղաքացու դին հայտնաբերվել է չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրում
    Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք սահմանազատել են տարածքը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։ Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    10:53
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արագածավանում տեղի ունեցածը՝ Էրդողանի պատասխանն է Խամենեին ևՊուտինին․ Գագիկ Համբարյան
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «Քիչ առաջ «168.am» տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին... Սա աննախադեպ երևույթ է, քանի որ այսպիսի բան ԵՐԲԵՔ չէր տեղի ունեցել նախկինում. Անկարան երբեք չէր հանդգնել խախտել ռուսների կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանը... Արագածավանում տեղի ունեցածը պատահական չէ և մի քանի վարկած կարելի է առաջ քաշել... Թուրքերի այս քայլը տեղի ունեցավ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների երկու օր առաջ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնցից մեկի՝ Խամենեի- Էրդողան հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր.""Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է"... Պաշտոնական Թեհրանը, ենթադրաբար, ավելի լավ տեղեկացված լինելով Նիկոլ Անհողի և թուրքերի միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, բացարձակ արհամարհելով Երևանին և առաջնորդվելով սեփական շահերից, բայց նաև հայամետ դիրքորոշում հայտնելով, ինքն էր իր վրա վերցրել հայ-իրանական սահմանի անքակտելիության խնդրի բարձրաձայնումը և լուծումը... Խամենեիի հայտարարությունը շատ ծանր են տարել Անկարայում և Բաքվում և թեհրանյան հանդիպումից երկու օր անց որոշել են մեսիջ հղել Թեհրանին և ձեռքի հետ էլ խայտառակել Ռուսաստանին՝ բոլորին և հատկապես հայերին ապացուցելով, որ ռուսները նույնիսկ չեն կարող պաշտպանել հայ- թուրքական սահմանը՝ թուրքերը բացահայտ անցել են ռուսների կողմից պաշտպանվող սահմանը և առևանգել մեր քաղաքացիներին.... Հետաքրքիր է, այս ամենից հետո Պուտինը դեռ շարունակու՞մ է Էրդողանին համարել ընկեր և լռելու է... Եթե համարում է և լռելու է, ապա այս ամենի հետևում կանգնած է նաև Մոսկվան, ով թուրքերի հետ կազմակերպելով այս ամենը հասկացնում է Թեհրանին, որ վերջինս չխանգարի "Զարնգեզուրյան միջանցքի" ծրագրի իրականացմանը, որտեղ Մոսկվան իրեն վերագրում է "смотрящий"-ի դերը և հույս ունի վերահսկել այդ պանթուրանական ծրագիրը... Դե իսկ հայերի պահով էլ շարունակում է առաջնորդվել՝ "Куда они денутся без нас" կարգախոսին համաձայն... Էրդողանն իր այս քայլով ուղղակի պատին է ծեփել Պուտինին և բոլորը սպասում են վերջինի պատասխանին... Հուսանք, կպատասխանի և "կհերքի" իր մասնակցությունն այս ամենին...»։
    10:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը քաղաքական վրեժխնդրություն է. նման օրակարգով նիստին ես չեմ մասնակցի. Թովմասյան
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու և իմ հարգելի բացակաների մասին գրառում է կատարել։ «Այսօր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Խորհրդի անդամները արձակուրդից մեկ օրով հետ են գալու՝ քննարկելու այս անընդունելի գործընթացը, ինչու՞, որովհետև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չնայած ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների շահն են սպասարկել, բայց բացակայել են ԱԺ նիստերից ու քվեարկություններից։ Քանի որ այդ ցուցակում բացակայում են թվով 4 ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնց մեջ եմ նաև ես, ցանկանում եմ հայտնել հետևյալը. Լինելով հանրային քաղաքական գործիչ՝ իմ բոլոր քայլերը անում եմ հրապարակային և մշտապես անհրաժեշտ եմ համարում հրապարակել կամ առնվազն հանրությանը տեղյակ պահել այն գրությունների մասին, որոնք ուղղում եմ թե՛ ներպետական կառույցներին, թե՛ միջազգային ատյաններին։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Իսկ օրացուցային կիսամյակը ներառում է տվյալ դեպքում 2022 թվականի հունվարից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը։ Տեղեկացնում եմ, որ պատգամավորական գործունեությանս ողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել եմ բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայությանս պատճառները. Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում: Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով: Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը: Բայց չնայած այս իրողությանը` իմ համոզմամբ ըննդդիմադիր պատգամավորները իրենց ընտրողների պահանջով հանրահավաքային շարժման են մասնակցել խորհրդարանից դուրս՝ պայքարելով հրապարակային դաշտում: Այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից: Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը, իմ խորին համոզմամբ, քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Մինչդեռ ընդդիմադիրները հասարակության կոնկրետ զանգվածի պահանջն են ներկայացրել Փաշինյանին և իր ապիկար իշխանությանը: Հ․Գ․ Ու թեև ԱԺ խորհրդի անդամ եմ, այնուամենայնիվ նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստին, բնականաբար, չեմ մասնակցելու: Սա դեմ է ժողովրդավարական չափանիշներին, իսկ ժողովրդավարությունն անընդհատ գործընթաց է ու պետք է բոլոր իրավիճակներում դեմոկրատիայի սկզբունքները պահպանվեն»:
    10:42
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում ո՞վ է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն
    «Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերին պաշտոնից կազատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, եւ լայնորեն շրջանառվում է, թե նրան փոխարինելու է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Լուրերը չի հերքում նաեւ հենց ինքը` Վահագն Հովակիմյանը, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ ՔՊ-ականները չեն հավատում, որ նրան կվստահվի որեւէ ընտրական պրոցեսի վերահսկում: Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ավելի քան վստահ են, որ նրա անունը շրջանառվում է զուտ շրջանառելու համար, որպեսզի հետո, ով էլ նշանակվի, համարվի, թե ավելի լավ է նա, քան Հովակիմյան Վահագնը, ով թեպետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից է, սակայն ընտրությունների արդյունքների ամբողջ ծանրության տակից իշխանական վերին օղակներում եւս գտնում են, որ դուրս չի գա»:
    10:36
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծախսերի ետվերադարձ չի արվում. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ Նոր Հայաստանի» մասին» հայտարարությունների շրջանակում խոսում էր «խելացի անասնագոմերից» ու ոգեւորում այս ոլորտով հետաքրքրված ֆերմերներին: «Փոքր եւ միջին «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս»,- նշում էր նա: Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ կառուցված 39-ից մի քանիսն էլ այս պահին չեն գործում: Պետական աջակցությամբ անասնագոմ կառուցած ֆերմերները հակառակ պնդումն են անում: «Ազատություն» ռադիոկայանին, օրինակ, գործարարներից մեկը պատմել է, որ հաշվարկներ է արել ու եզրակացրել`«խելացի անասնագոմ» կառուցելու մասին պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա` շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու եւ մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։ «Ի՞նչ է ասում պետությունը. ասում է՝ «եթե դու գնաս սարքես կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, եւ պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», – ասել է գործարարը։ Ստացվում է՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար անհրաժեշտ գումարի 50 կամ 70 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու մասին վարչապետի հայտարարությունը եւս մեկ սուտ է, չիրականացած կամ թերակատարված ծրագիր»:
    10:30
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամն է
    «Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդու իրավունքների պաշտպաններն այսքան ձեւական չէին, պարբերաբար ցավեցնում էին իշխանություններին՝ իրենց զեկույցներով, հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ։ Նա գյուղերում ջրի բացակայության, գենդերային անհավասարության, միգրացիայի հետ կապված է հայտարարություններ անում։ Բունդեսթագի պատվիրակությանն է ընդունում, ՌԴ օմբուդսմենի հետ տեսակապով շփվում։ Համարձակությունը բավարարում է միայն Ադրբեջանում պահվող գերիների մասին խոսելու համար, իսկ Հայաստանում ապօրինի կալանքի տակ գտնվողների մասին լռում է։ Նրան չի հուզում, որ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն անհիմն մեղադրանքով 7-8 ամիս բանտում է, որ Ավետիք Չալաբյանի եղբորը հետապնդում են, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով»:
    10:24
    22.07.22
    Ավելին