Լրահոս
Քաղաքական
10:48
22.07.22
154

Արագածավանում տեղի ունեցածը՝ Էրդողանի պատասխանն է Խամենեին ևՊուտինին․ Գագիկ Համբարյան

Img default alt hy

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․

«Քիչ առաջ «168.am» տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին...

Սա աննախադեպ երևույթ է, քանի որ այսպիսի բան ԵՐԲԵՔ չէր տեղի ունեցել նախկինում. Անկարան երբեք չէր հանդգնել խախտել ռուսների կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանը...
Արագածավանում տեղի ունեցածը պատահական չէ և մի քանի վարկած կարելի է առաջ քաշել...

Թուրքերի այս քայլը տեղի ունեցավ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների երկու օր առաջ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնցից մեկի՝ Խամենեի-Էրդողան հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր.

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»։

Պաշտոնական Թեհրանը, ենթադրաբար, ավելի լավ տեղեկացված լինելով Նիկոլ Անհողի և թուրքերի միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, բացարձակ արհամարհելով Երևանին և առաջնորդվելով սեփական շահերից, բայց նաև հայամետ դիրքորոշում հայտնելով, ինքն էր իր վրա վերցրել հայ-իրանական սահմանի անքակտելիության խնդրի բարձրաձայնումը և լուծումը...

Խամենեիի հայտարարությունը շատ ծանր են տարել Անկարայում և Բաքվում և թեհրանյան հանդիպումից երկու օր անց որոշել են մեսիջ հղել Թեհրանին և ձեռքի հետ էլ խայտառակել Ռուսաստանին՝ բոլորին և հատկապես հայերին ապացուցելով, որ ռուսները նույնիսկ չեն կարող պաշտպանել հայ-թուրքական սահմանը՝ թուրքերը բացահայտ անցել են ռուսների կողմից պաշտպանվող սահմանը և առևանգել մեր քաղաքացիներին։

Հետաքրքիր է, այս ամենից հետո Պուտինը դեռ շարունակու՞մ է Էրդողանին համարել ընկեր և լռելու է... Եթե համարում է և լռելու է, ապա այս ամենի հետևում կանգնած է նաև Մոսկվան, ով թուրքերի հետ կազմակերպելով այս ամենը հասկացնում է Թեհրանին, որ վերջինս չխանգարի "Զարնգեզուրյան միջանցքի" ծրագրի իրականացմանը, որտեղ Մոսկվան իրեն վերագրում է "смотрящий"-ի դերը և հույս ունի վերահսկել այդ պանթուրանական ծրագիրը։ Դե իսկ հայերի պահով էլ շարունակում է առաջնորդվել՝ «Куда они денутся без нас» կարգախոսին համաձայն...

Էրդողանն իր այս քայլով ուղղակի պատին է ծեփել Պուտինին և բոլորը սպասում են վերջինի պատասխանին... Հուսանք, կպատասխանի և "կհերքի" իր մասնակցությունն այս ամենին...»։