Լրահոս
Հասարակական
10:53
22.07.22
307

Մոտ 2 ամիս անհետ կորած համարվող քաղաքացու դին հայտնաբերվել է չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրում

Img default alt hy

Հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։  Նրանք սահմանազատել են տարածքը։  Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։  Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։  Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։