Լրահոս
Հասարակական
11:10
22.07.22
148

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Սասուն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։  

Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում։