Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:06
22.07.22
151

Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան

Img default alt hy

Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների և տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել Է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է News First նորությունների պորտալը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում Է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել Է հրատարակությունը:

Դա առաջին նշանակումն Է, որը նոր նախագահը կատարել Է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում Է տվել և պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը: