Լրահոս
Հայաստան
10:59
22.07.22
94

Կապուտան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Հուլիսի 21-ին` ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։