Լրահոս
2022-07-22
-
Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, մեր երեխաները հիվանդացել են, որովհետեւ օգտվում են գետի ոռոգման կեղտոտ ջրից: Ստամոքսն է ցավում, փորլուծություն ունեն, ընդհանրապես հնարավոր չէ որեւէ տեղից մաքուր ջուր վերցնել: Թաղամասում կան մարդիկ, որոնք ունեն խմելու նորմալ ջուր, սեփականաշնորհել են ու չեն տալիս մեզ»: Մեզ ահազանգած բնակիչների խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ Վարդենիսի քաղաքապետարանում, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարանում: Այս համայնքի բնակիչները 2019 թվականից պայքարում են խմելու որակյալ ջուր ունենալու համար, բայց այդպես էլ հարցը չի լուծվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ եւ նրան փոխանցեց Գեղամասարի բնակիչների բողոքը: Մարզպետին ուղղված մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ: «Պարզվում է, որ 8 ընտանիք խմելու ջրի խնդիր ունի։ Առաջիկա ծրագրերում դա իրականացվելու է, իսկ վերեւի կապտաժի մաքրման աշխատանքները հանձնարարել եմ, որ կատարեն: Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր»։Ավելին10:1822.07.22 -
ՔաղաքականԱմառվա վերջը թեժ է լինելու«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային եւ աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ ամենը չէ։ Կան այլ տասնյակ համայնքներ, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, եւ առաջիկայում կառավարությունն այդ համայնքների վերաբերյալ նույնպես, ըստ ամենայնի, ընտրություններ անցկացնելու որոշումներ կկայացնի։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի կեսերից կսկսվի թեկնածուների առաջադրման փուլը։ Օգոստոսի վերջին, ամենայն հավանականությամբ՝ ամսի 31-ից, նշված մարզերում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ է, սակայն, որ ընդդիմադիր դաշտում այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»:Ավելին10:1222.07.22 -
ՔաղաքականԻնչու է Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը դիմում գրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երեկ դիմում ներկայացրեց Դատավորների միությունից դուրս գալու մասին, սակայն որեւէ պատճառ չնշեց: «Ժողովուրդ» օրաթերթին դատավոր Ալեքսանյանի այս քայլի պատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա Դատավորների միությունից դուրս է եկել, քանի որ նեղացել է կոլեգաներից ու վրդովվել: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանի մահից հետո ակտիվիստները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկար են հրապարակել ու կոպիտ վիրավորական քննադատության ենթարկել դատավորին այն բանի համար, որ նա է եղել այն դատավորը, որ կալանքի է տարել Գրիգորյանին: Դատավորը սրտնեղել է, թե միությունն իրեն որեւէ աջակցություն չի ցուցաբերել, ուստի իր մնալը միությունում անիմաստ է: Ուշագրավն այն է, որ դատական համակարգում էլ դատավորը Արմեն Գրիգորյանի կալանավորման եւ լրատվամիջոցին տված հարցազրույցի համար խիստ քննադատության էր արժանացել։ Համակարգում խոսակցություններ են եղել, թե ավելի լավ էր լռեր, քան թե նման կարծիք հայտներ: Իսկ ի՞նչ էր ասել դատավորը. նա նշել է, որ խորապես ցավակցում է հարազատներին, եւ միակ բանը, որի համար ցավում է, այն է, որ մարդ է մահացել»:Ավելին10:0622.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ: «Ժողովուրդ» Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նեղացել ու դուրս է եկել Դատավորների միությունից: «Հրապարակ» Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։ «Հրապարակ» ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահը առանձին կհանդիպի ընդդիմադիրների հետ: «Ժողովուրդ» Օրակարգում ընդդմադիրներին մանդատներից զրկելու հարցն է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:Ավելին10:0022.07.22 -
ՀասարակականԳազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԼրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին00:0022.07.22
2022-07-21
-
ՔաղաքականՄարզպետը հերքում է լուրերըԱրագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է թուրքերի՝ Արագածավան գյուղ մտնելու և հովիվներին գերի վերցնելու մասին լուրերը․Ավելին23:5721.07.22 -
ՀասարակականԲախվել են Opel-ն ու ՎԱԶ 21099-ը․ վերջինս կողաշրջվել էՀուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:5521.07.22 -
ՄիջազգայինՌուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմՌուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության հիման վրա արգելել է Ավստրալիայի 39 քաղաքացիների մուտքը Ռուսաստան, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:Ավելին23:4521.07.22 -
ՔաղաքականՔանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, ազգային հարցերում գահավիժելու ենք. ՇարմազանովԱվելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։Ավելին23:3521.07.22 -
ԺամանցԶաբել․ Սիրուշոն դստեր մասնակցությամբ հոլովակ է ներկայացրելԵրգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցերի իր էջերում նոր երաժշտական հոլովակ է հրապարակել՝ դստեր մասնակցությամբ։Ավելին23:2321.07.22 -
ՀասարակականՍևացած արագիլներին բաղնիք են տանելու. ծանրացած փետուրներով թռչուններԲնապահպանները կրկին ահազանգում է արագիլների անկման մասին: Արդեն 3-րդ տարին է, որ չի վերացվում թռչուններին աղտոտող թափոնների խնդիրը:Ավելին23:1021.07.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ Թալինի Արագածավան գյուղում․ թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին. 168.amԹալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին, տեղեկացնում է 168.am-ը:Ավելին22:5821.07.22 -
ՀասարակականՍակրավորներն ականանետի ականը տեղափոխել են անվտանգ տարածքՀուլիսի 21-ին, ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:Ավելին22:4521.07.22 -
ՄիջազգայինՌուսաստանն առաջ է շարժվում, բայց «կամուրջները չի այրում». ուկրաինական պատերազմըՄիացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, որն, ի դեպ, օրեր առաջ Հայաստանում էր, հայտարարել է, որ Ուկրաինայում մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական է սպանվել:Ավելին22:3321.07.22 -
ԱշխարհԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի և արդեն գրանցված մահերի մասինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է:Ավելին22:2021.07.22 -
ՀասարակականԲախվել են Volkswagen Tuareg-ն ու ՎԱԶ 2108-ը․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Երևան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg և ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:0921.07.22 -
ՄիջազգայինՌուսական գազը նորից հոսում է դեպի Եվրոպա. «Գազպրոմ»-ը վերականգնել է մատակարարումը10 օրվա դադարից հետո ռուսական գազը նորից սկսել է հոսել դեպի Եվրոպա: «Գազպրոմ»-ը պլանային աշխատանքներն ավարտել ու բացել է «Հյուսիսային հոսք 1-ը», որով, ի դեպ, Եվրոպան Ռուսաստանից ստանում է տարեկան անհրաժեշտ գազի 40 տոկոսը:Ավելին21:5721.07.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում հունիսին ծնվել է 137 երեխաԿոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա՝ 69 տղա և 68 աղջիկ։ Հայտնում է Կոտայքի մարզպետարանը։Ավելին21:4521.07.22 -
ՄիջազգայինԹուրքիայի դրոշը ոտքի տակ են գցել Իրաքում. Բաղդադը պատասխան է պահանջում ԱնկարայիցԻրաքում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ Թուրքիայի:Ավելին21:3321.07.22 -
ՄիջազգայինԲայդենը վարակվել է կորոնավիրուսովԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ կան: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի հայտարարության մեջ:Ավելին21:2221.07.22