Լրահոս
Արցախ
11:22
22.07.22
166

Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրառում է արել Արցախի վերաբերյալ․

«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։