Լրահոս
Քաղաքական
10:36
22.07.22
147

Իրականում ո՞վ է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

«Հոկտեմբերին պաշտոնից կազատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, և լայնորեն շրջանառվում է, թե նրան փոխարինելու է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Լուրերը չի հերքում նաև հենց ինքը` Վահագն Հովակիմյանը, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ ՔՊ-ականները չեն հավատում, որ նրան կվստահվի որևէ ընտրական պրոցեսի վերահսկում:

Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ավելի քան վստահ են, որ նրա անունը շրջանառվում է զուտ շրջանառելու համար, որպեսզի հետո, ով էլ նշանակվի, համարվի, թե ավելի լավ է նա, քան Հովակիմյան Վահագնը, ով թեպետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից է, սակայն ընտրությունների արդյունքների ամբողջ ծանրության տակից իշխանական վերին օղակներում ևս գտնում են, որ դուրս չի գա»: