Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:24
22.07.22
105

Եվրոպայից վտարված 400 դիվանագետները կազմում են ՌԴ հետախուզության կեսը. բրիտանական MI-6-ի ղեկավար

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի MI-6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպական երկրներից վտարված 400 ռուս դիվանագետները կազմում են դիվանագիտական ծածկույթի տակ աշխատող ռուսական հետախուզության աշխատակիցների մոտավորապես կեսը։

«Ողջ Եվրոպայում մոտ կեսը, վերջին հաշվով, մոտ 400 ռուսական հետախուզական գործակալներ, որոնք գործում էին դիվանագիտական ծածկույթի ներքո, արտաքսվեցին: Դա, հավանաբար, կրկնակի նվազեցրեց Եվրոպայում լրտեսական գործունեություն իրականացնելու նրանց կարողությունը»,- «Tert.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Մուրը: