Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
22.07.22
104

Պեկինում ընթանում է Համաշխարհային երիտասարդական ֆորումը

Img default alt hy

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հուլիսի 21-ին մեկնարկել է Համաշխարհային երիտասարդական ֆորումը, որին մասնակցում են ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից: Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց հարթակում ընթացող Համաշխարհային երիտասարդական եռօրյա ֆորումի ընթացքում պանելային մի քանի հարթակներով քննարկման կդրվեն կլիմայի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կքննարկվեն երիտասարդների աշխատանքային զբաղվածությունն ու նախաձեռնողականությունը, հավասար կրթություն ունենալու հեռանկարները և թվային էկոնոմիկայի հեռանկարները:

Ֆորումը կազմակերպվել է Համաշխարհային երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Կեզրափակվի հուլիսի 23-ին: