Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:36
22.07.22
96

Սի Ծինպինը Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-ից

Img default alt hy

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր Է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այս մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Իմացա, որ պարոն նախագահը հիվանդացել Է COVID-19-ով: Անկեղծ ցավակցություններ են հայտնում ձեզ և ձեր շուտափույթ ապաքինման հույս ունեմ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Սի Ծինպինի հեռագիրը:

ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են, որ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է ցույց տվել։