Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:30
22.07.22
96

Ականատեսները հայտնել են ինտենսիվ հրաձգության մասին Բամակոյի արվարձանի բանակային հենակետում

Img default alt hy

Ինտենսիիվ հրաձգություն Է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել Է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան:

Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում Է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի Է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել Է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան: Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ Է նշանակել Բա Նդանոյին:

Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ Է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել Է պետության ղեկավար անցումային շրջանում: