Լրահոս
Սպորտ
13:12
22.07.22
89

Ձնագնդի, պլանետարիում շոու և այլն. գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է հետաքրքիր ժամանցի

Img default alt hy

Հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառման մաս կկազմեն․
Ձնագնդին
Պլանետարիում շոուն
Մանկական ինտերակտիվ թատրոնը
360° վիդեոգիֆերի նկարահանումը
Առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները:

Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։

Մուտքն անվճար է բոլորի համար: