Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:24
22.07.22
94

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է կատարելու միջուկային փորձարկումներ

Img default alt hy

ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ Է սոսկ ղեկավարության թույլտվությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը:

«Մենք կարծում ենք, որ նրանք լիովին պատրաստ Էին և կարող Էին կատարել (միջուկային փորձարկումներ) ամեն պահի, եթե որոշեին, սկսած իմ պաշտոնակալությունից, այլ ոչ միայն այս ամսի վերջին»,- մեջբերում Է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը:

Յուն Սոկ Յոլի պաշտոնի ստանձման արարողությունը կայացել Է մայիսի 10-ին: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, նախագահը պատասխանել Է լրագրողի հարցին, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Մեր գնահատումներով՝ Հյուսիսային Կորեան Փունգերիի զինափորձարանում միջուկային փորձարկում կատարելու Է պատրաստվել մնչև այս ամսվա վերջը»,- մեջբերել Է Chosun Ilbo թերթը Պենտագոնի մեկնաբանությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները հավաստել են, որ միջուկային փորձարկումները կարող Էին տեղի ունենալ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ: