Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:21
25.07.22
188

Ռուսաստանը «սոված» չի թողնի Հայաստանին, բայց ցորենի համար պետք է ավելի շատ վճարել

Հացահատկի համաշխարհային շուկայում ցորենի ամեն մի հատիկը հաշված է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գիտի, թե որքան ցորեն է անհրաժեշտ Հայաստանին սոված չմնալու համար՝ տարեկան մոտ 380 հազար տոննա: Հաց թխելու համար Ռուսաստանը Հայաստան կուղարկի հենց այդքան ցորեն, ոչ ավել: 

Տնտեսագետների խոսքով՝ սահմանափակումը նրա համար է, որ հանկարծ ոչ մի գրամ ռուսական ցորեն Հայաստանի տարածքով երրորդ երկիր չարտահանվի: