Լրահոս

2022-07-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Նոյեմբերից կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը. ՀՖՖ
    Շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները:
    11:54
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ
    Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ:
    11:42
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Նոր Ուղի գյուղում
    Հուլիսի 26-ին, ժամը 03։40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Ուղի գյուղի Կարեն Հունանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքում։
    11:30
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օգնությունից, շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել․ ԱՆ
    Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
    11:21
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն մեկնել է Մանչեսթեր
    «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կբանակցի մանկունիանցիների ղեկավարության հետ իր ապագայի շուրջ։
    11:11
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ-ում կայացել է դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը
    Բարձրագույն դատական խորհրդում հուլիսի 18-ին կայացել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
    10:59
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «2018-ի մարտի մեկին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարում էր, թե Սարգսյանին առաջադրելով՝ ասես արև է իջել Հայաստանի վրա:
    10:47
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՃՏՊ Արցախի Մարտունի քաղաքում. ավտոմեքենան կողաշրջվել է
    Հուլիսի 25-ին ժամը 17։00-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասում տեղակայված գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:35
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգեր՝ բռնկված հրդեհների մասին
    Հուլիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
    10:24
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս են մսխվում բյուջեի միջոցները
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։
    10:12
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Խանջյան փողոցում. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի
    Հուլիսի 26-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
    10:00
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի
    «Իրավունք» թերթը գրել է. «Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից:
    09:50
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. նոր մանրամասներ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, և քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, և տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։
    09:40
    26.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազանջատում՝ մի շարք հասցեներում
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն
    09:30
    26.07.22
    Ավելին
2022-07-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ՎԱԶ 2104-ն ու Kia-ն, վերջինս հայտնվել է անտառում. կան վիրավորներ
    Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և ԱՄՆ քաղաքացի՝ 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։   Վթարի հետևանքով Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Արփի Խ-ն, ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 59-ամյա Օվսաննա Ի-ն, 33-ամյա Իսկէնըտէրպապ Յ-ն և 66-ամյա Արա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» ԲԿ։  
    23:59
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անկանխիկի մասին օրենքը՝ կիրառության մեջ. ռիսկերն ու բացերը
    Դեռևս սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը /այսուհետ՝ Օրենք/, որի կիրառմամբ այսուհետ Հայաստանն անցնում է կանխիկ դրամի շրջանառության նվազեցմանը կամ այլ կերպ ասած «պակաս կանխիկ»-ի քաղաքականությանը, որը տեղի է ունենալու փուլային տարբերակով, քանի որ օրենսդիրը նախատեսել է կանխիկի շրջանառության սահմանաչափերի կիրառում ժամանակագրական և տարածքային առումներով։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքի մշակման հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ միջազգային փորձն են ուսումնասիրել և դրա արդյունքում նաև համապատասխանեցրել օրենքի կիրառումը ՀՀ-ում, այս պարագայում ցանկանում ենք նշել, որ ուսումնասիրված երկրներում անկանխիկ գործարքների պարտադիրությունը պայմանավորված է փողերի լվացման դեմ ուղղված քաղաքականությանը, իսկ Հայաստանում սույն օրենքի կիրառմամբ շեշտը դրվել է հարկային վերահսկողության ուժեղացմանը։ Այսպես, նշենք Օրենքի հիմնական կարգավորումները. Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի միջև կնքվող գործարքների դեպքում, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300,000 ՀՀ դրամը, ապա գործարքի արժեքը պետք է վճարվի անկանխիկ եղանակով։ Իրավաբական անձանց միջև կնքվող ցանկացած գործարք, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով։ Ֆիզիկական անձանց միջև կնքվող գործարքները կրկին ունեն սահմանաչափ, այն գործարքները որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով (մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը 500,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները, իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից նշված սահմանաչափը կդառնա 300,000 ՀՀ դրամ), Աշխատավարձերի, կենսաթոշակի, ներկայացուցչական ծախuերի, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում իրականացվելու են անկանխիկ ձևով։ Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ 80,000 ՀՀ դրամից ավելի, 2023 թվականից 50,000 ՀՀ դրամից ավելի և 2024 թվականից 20,000 ՀՀ դրամից ավելի տրամադրվող վարկերը։ Փաստաբանական, խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման և նոտարական գործողությունների համար ամբողջությամբ գործում է կանխիկի բացառման սկզբունքը։ Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով, իսկ վարկերի մարումները կիրականացվեն նաև կանխիկ ձևով, ինչպես նաև ավանդները կընդունվեն և կանխիկ և անկանխիկ ձևով: Ի՞նչ խնդիրներ առաջ կբերի օրենքի կիրառումը․ Նկատի ունենալով, որ Օրենքը ուղղակիորեն լայն կիրառություն է ունենալու առօրյա կյանքում, վերջինս նաև զերծ չի պահելու մի շարք խնդիրներից։ Այսպիսով, քաղաքացին ցանկանում է թանկարժեք զարդ կամ ցանկացած որևէ այլ իր գնել, որը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը, իսկ վերջինս չի ցանկանում, որ իր գնման մասին որևէ այլ անձ տեղեկանա, և այս պարագայում անձի կատարած գործարքի գաղտնիությունը չի ապահովվում, որով էլ սահմանափակվում է վերջինիս ազատությունը, իր կատարած գործարքի գաղտնիության պահպանման առումով, ուստիև տվյալ պարագայում չկա խիստ վերահսկողության հիմնավորվածությունը անձի կատարած գործարքների նկատմամբ։ Ինչպես նաև ծանրանում է ֆինանսական բեռը, քանի որ բանկային ծառայությունները անվճար չեն և հավելյալ ծախսեր են առաջանում միջնորդավճարների տեսքով, իսկ բանկերը իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանած սակագները ժամանակի ընթացքում կարող են էլ ավելի բարձրացնել։ Բացի այդ հաշվի չի առնվել նաև քաղաքացիների իրազեկվածության մակարդակը՝ իրենց անկանխիկ դրամանակ միջոցները օգտագործելու համար, որն էլ ունի մի շարք ռիսկային գործոններ, քանի որ քաղաքացիները դեռևս սույն օրենքի ուժի մեջ մտնելը բազմիցս արձանագրել են իրենց հաշիվներից անօրինական գանձումների մասին, որոնք կատարվել են օնլայն խարդախությունների արդյունքում, այսինքն քաղաքացու բանկային քարտը օգտագործվել է այլ անձի կողմից, հետևաբար բանկային քարտի կամ օնլայն վճարային համակարգի կիրառումը զերծ չի պահելու նման լուրջ խնդրից։ Իրազեկվածության մասով նաև ցանկանում ենք նշել, որ Օրենքի պահանջները չկիրառելը կհանգեցնի գործարքի առոչնչության և կկիրառվի անվավերության հետևանքներ։ Այսինքն շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան՝ պահանջելով գործարքը ճանաչել առոչինչ, որի հետևանքով կողմերին պետք է վերադարձվի այն, ինչը ստացել են գործարքով, հետևություն՝ գործարքը ի սկզբանե չի էլ եղել։ Բացի գործարքի առոչնչության ռիսկից, սույն օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի նաև վարչական պատասխանատվության․օրինակ՝ ֆիզիկական անձանց՝ 100․000 ՀՀ դրամի չափով տուգանք առաջին անգամ, իսկ 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 200․000 ՀՀ դրամ։ Հիմք ընդունելով ողջ վերոգրյալը գտնում ենք, որ ՀՀ-ում նշված կարգավորումը կիրառելը նպատակահարմար չէր, քանի որ նշված մի շարք գործոնները հաշվի չեն առնվել, իսկ դրանք օրենքի պարտադիրության տեսանկյունից անպայման առաջացնելու են նաև այլ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մենք Ձեզ «ՋԵՅ-ՓԻ» փաստաբանական գրասենյակը պատրաստ է տրամադրել Ձեզ իրավական աջակցություն ցանկացած խնդրի լուծման համար, որին կհանդիպեք սույն օրենքի կիրառման արդյունքում, քանի որ մեր գործունեության բազմամյա տարիների ընթացքում շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի մենք հասել ենք խնդիրների և արտադատական և դատական կարգով լուծման։
    23:55
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են Տալլին
    ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի նավերը հուլիսի 25-ին ժամանել են Տալլին՝ ցույց տալու Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը Բալթիկ ծովում, հաղորդում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ի տվյալ ռազմածովային խումբն արդեն երկրորդ այցն է Էստոնիայի մայրաքաղաք 2022 թվականին։ «Դա հաստատում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը։ Նման այցերի արդյունքում մենք ավելի ու ավելի շատ հնարավորություններ ենք գտնում մեր դաշնակիցների հետ համագործակցության համար»,-ասել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Յոհան-Էլիաս Սելյամաան։ Խոսքը HNLMS Karel Doorman նավի, NRP Corte-Real պորտուգալական ֆրեգատի, RFA Tidesurge բրիտանական լցանավի մասին է։ Նավերի հրամանատարները պետք է հանդիպում անցկացնեն Էստոնիայի պաշտպանության ուժերի ղեկավարության հետ։ Անձնակազմերը պետք է համալրեն պաշարները և պատրաստվեն հաջորդ առաջադրանքներին, հայտնել է մամուլի ծառայությունը:
    23:50
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացիների բնակեցման նպատակով Վրաստանը կտրամադրի մոտ 2 միլիոն դոլար
    Հուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար), տեղեկացնում է Aliq.ge-ն։ Առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած և Վրաստան մտած ուկրաինացիների համար։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչև հուլիսի 15-ը հանրապետություն մուտք գործած ​​քաղաքացիներին, և նրանք օգոստոսի 1-ից ստիպված կլինեն լքել պետության հատկացրած հյուրանոցները։ Դեռևս պարզ չէ՝ գործակալությունն ինքն է ֆինանսավորելու հյուրանոցների վճարը, թե՞ քաղաքացիներին կհատկացնի վարձավճարի չափը։ Այդ նպատակով բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 11 մլն լարի (մոտ 3 մլն 666 հազար 666 դոլար), իսկ մինչև ամսվա վերջ գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի (մոտ 4 մլն 666 հազար 666 դոլար)։ Ըստ քաղաքապետարանի՝ Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներն այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ մեկ ընտանիքի համար 300 լարի (մոտ 100 դոլար), և յուրաքանչյուր անձի համար ևս 45 լարի (մոտ 15 դոլար): Բացի սրանից, քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային կազմակերպությունները՝ World Vision-ը և UNHCR-ը քննարկում են մեկ անձի համար 235 լարիի (մոտ 78 դոլար) օգնության փաթեթը։
    23:40
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Ռոստովյան փ. 34 շենք և 36 շենքի 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ, 11:00-17:00 Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7փ. 1-18 սեփական տներ, Հ․ Շահինյան փ. 1, 2, 11, 12 սեփական տներ, Արամի փ. 5-48 սեփական տներ, Աբովյան փ. 1/1, 1/2 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, Թամանյան փ. 1, 1Ա, Իսահակյան փ. 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան փ. 6, 6Ա, 8, 8Ա, 10, 10Ա, Դրոյի փ. 21, 21/1, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2-րդ նրբ․ 4-68, Պ․Սևակի փ. 4-78 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-15:00 Արևաշատ և Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝ 11:00-15:00 Աշտարակ քաղաք՝ Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերն ամբողջությամբ, Կարին գյուղն ամբողջությամբ, Բյուրական գյուղ մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Գետափ փողոցներ մասնակի և Գոռավան գյուղ, 10:00-14:00 Արբաթ գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Ջրաշեն գյուղ մասնակի, 13:00-14:00 Ազատաշեն, Խաչփառ գյուղեր մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10:00-16:00 Մարտիրոս գյուղ մասնակի, 11:00-15:00 Վարդահովիտ և Գետիկ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Օդանավակայան, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայելովկա, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով գյուղեր և Ստեփանավան քաղաք՝ Աջափնյա և Ձախափնյա թաղամասեր, 12:00-16:00 Փամբակ և Քարաբերդ գյուղեր, Քյոխֆալա հանդամաս, Վանաձորի ԳՈՒՑ զորամաս: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    23:30
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «GAZel»-ում բռնկված հրդեհը մարվել է
    Հուլիսի 25-ին՝ ժամը 20։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին:
    23:20
    25.07.22
    Ավելին