Լրահոս
Հասարակական
23:20
25.07.22
187

«GAZel»-ում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Հուլիսի 25-ին՝ ժամը 20։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին: