Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:10
25.07.22
151

Զելենսկին պաշտոնից ազատել է հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ուկրաինական զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Գրիգորի Գալագանին և նրա փոխարեն նշանակել Վիկտոր Խորենկոյին:

Զելենսկու երկու հրամանագրերը ստորագրել են երկուշաբթի: Պաշտոնանկության պատճառը նշված չէ։

«Վիկտոր Ալեքսանդրովիչին նշանակել Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար», - ասված է հրամանագրի տեքստում: