Լրահոս
Տարածաշրջան
21:46
25.07.22
156

Ռուսների, բելառուսների և հայերի համար Լարսում խցանում է, թուրքերի ու վրացիների համար՝ ոչ

Բանջարեղենի արտահանման պիկին՝ Լարսի անցակետը նորից փակ է ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների համար: Հայկական, ռուսական ու բելառուսական պետհամարանիշերով հարյուրավոր բեռնատարներ խցանվել են Մցխեթի ճանապարհին: 

«10 օրում հազիվ 1 կիլոմետր ենք առաջ գնացել»,- ասում են վարորդները: 

Առանց սնունդի, այրող արևի տակ մնացած տղամարդիկ պնդում են՝ սահմանը առանց հերթի անցնում են վրացական ու թուրքական մեքենաները: