Լրահոս
21:56
25.07.22
137

Կապի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են հավաք-պարապմունքի

Img default alt hy

Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։

Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։