Լրահոս

2022-07-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը որդեգրել է իրեն քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն. Մելիքյան
    Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին: «Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։ Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։ ՀԳ. Ընկերուհի Սյունե, պի՛նդ կաց»,- գրել է նա։
    23:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Մոլդովային
    Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
    23:10
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը
    Հնդկաստանի Կերալա նահանգի 22-ամյա բնակիչը, որն օրեր առաջ էր ժամանել ԱՄԷ-ից, մահացել է կապիկի ծաղիկ հիվանդությունից։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Indian Express-ը։ ԱՄԷ-ից ժամանելուց անմիջապես հետո տղամարդը ակտիվ կենսակերպ է վարել և ոչնչից չի բողոքել, սակայն հուլիսի 26-ին ջերմություն է ունեցել և դիմել բժշկի։ Ընդ որում, բժիշկները նրա մոտ կապիկի ծաղիկի ախտանիշեր չեն հայտնաբերել և սկզբում կասկածել են էնցեֆալիտ կամ գերհոգնածություն։ Որոշ ժամանակ անց հիվանդին միացրել են կենսապահովման սարքին, սակայն շաբաթ օրը՝ հուլիսի 30-ին, նա մահացել է մասնավոր հիվանդանոցում։ Եվ միայն այդ ժամանակ նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ տղամարդը ԱՄԷ-ում կապիկի ծաղիկի ախտորոշման թեստ է անցել և դրական պատասխան ստացել:  Նշվում է, որ սա կապիկի ծաղիկ վարակից մահացության առաջին դեպքն է Հնդկաստանում և չորրորդը՝ Աֆրիկայի սահմաններից դուրս։  Հուլիսի 30-ին Եվրոպայում գրանցվել է մարդու առաջին մահը կապիկի ծաղիկից: Մահացածը Իսպանիայի Վալենսիա շրջանից էր։ 
    22:55
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրափրկարարները մոլորված քաղաքացիներին մոտեցրել են ափ
    Հուլիսի 31-ին՝ ժամը 18։09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) կապ է հաստատել իր ընկերների հետ և հայտնել, որ գտնվում է Չկալովկա գյուղի մոտակա ափում: Ջրափրկարարները Չկալովկա գյուղի մոտակա ափից Մ. Ա․-ին տեղափոխել են «Դուրս» լողափ: Վերադարձի ճանապարհին ջրափրկարարները «Դուրս» լողափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու: Ջրափրկարարները քաղաքացիներ Գ․ Ն․-ին (ծնված 2003 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են ափ:
    22:40
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա կինը մահացել է. ըստ աղջկա հայտարարության, մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել
    Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյային քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Լ.Ս.-ն է: Տեղում վերջինիս աղջիկը հայտնել է, որ իր մայրն իրեն ասել է, որ այդ օրը՝ օրվա տարբեր ժամերին, պարբերաբար օգտագործել է տարբեր քանակության դեղահաբեր՝ «Ամիտրիպտիլին և Աֆոբազոլ» տեսակի դեղահաբեր, ինչից էլ մայրը թունավորվել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
    22:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում և Վանաձորում գազանջատումներ կլինեն
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա, Ռ.Մինասյան փողոցի թիվ 1, 2, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
    22:10
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Ափնագյուղ գյուղում․ այրվել է մոտ 250 հակ անասնակեր
    Հուլիսի 31-ին՝ ժամը 17։50-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։08-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։
    21:55
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ըմբշամարտի Մ17 ԱԱ
    Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Ռազմիկ Եփրեմյանը վստահ հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 45 կգ քաշային Արման Հարությունյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել։ Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
    21:40
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գավառ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
    Հուլիսի 31-ին` ժամը 15։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ մոտ 205 քմ հատվածը:
    21:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ռուբինյանց փ. 5/14, 27/107 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 27/15, Գերցենի փ. 25 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կ․ Ուլնեցու փող․ 58/20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 68 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 60 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Արարատի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10։30-14։00 Գետազատ գյուղ մասնակի, 10։30-16։00 Արևշատ գյուղ մասնակի, իսկ Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    21:10
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:  Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: 
    20:56
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բեյրութում հրդեհի պատճառով ամբարձիչի մի մասը փլուզվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բեյրութի նավահանգստում, որտեղ երկու տարի առաջ պայթյուն էր տեղի ունեցել, վթարային վիճակում գտնվող ամբարձիչի մի մասը փլուզվել է հրդեհի պատճառով, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ամբարձիչներում հրդեհը սկսվել է հուլիսի 7-ին։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որեւէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ դա կօգնի միայն մի քանի օրով, որից հետո կրակը կրկին բռնկվելու է: Հաղորդվում էր, որ նոր զոհերից խուսափելու համար իշխանություններն արգելել են որևէ մեկին մոտենալ ամբարձիչին։
    20:55
    31.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում
    Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթել է «Միխայլովցեին», ընդորում տանտերերն առաջին կեսից հետո զիջում էին 0։2 հաշվով։ Ընդմիջումից հետո փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը 60-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել նաև Գրինը և Ագբոն։ Գրանցվել է նաև մեկ ինքնագոլ։ «Սլովանը» 3-րդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
    20:40
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Աֆղանստանի սահմանին բախում է տեղի ունեցել Իրանի ԶՈՒ-ի և թալիբների միջև
    Աֆղանստանի հետ սահմանին զինված հակամարտություն է տեղի ունեցել Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման մասնակիցների միջև, հաղորդում է IRNA գործակալությունը: «Մի քանի րոպե առաջ բախում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի և թալիբների ուժերի միջև», – ասել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն: Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվում է, զոհերի թիվը դեռ հայտնի չէ։
    20:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երկրպագուները շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում. Լապորտան փորձելու է հաղթել ՉԼ-ը
    «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է նոր մրցաշրջանից սպասելիքների մասին։ «Կպայքարենք Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում։ Մենք մասնակիցներից մեկն ենք ու կփորձենք հաղթել երկու մրցաշարում էլ։ Հուսով եմ՝ շանս ունենք, բայց տեսնենք: Վստահ եմ, որ ցույց կտանք մեր ֆիրմային խաղաոճը, որը դուր է գալիս երկրպագուներին։ Նրանք շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում»,- ասել է Լապորտան CBS Sports-ին։
    20:10
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի կանանց ընտրանին զիջեց Էստոնիային. Օլիմպիադա
    Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Էստոնիայի թիմի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Միայն Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Հայաստան-Էստոնիա`1,5-2,5: Մեկնարկային երկու տուրերում կանանց ընտրանին առավելության էր հասել Բոտսվանայի և Նորվեգիայի թիմերի նկատմամբ: Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
    19:55
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն
    Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: «Արմենպրես»--ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
    19:40
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսևորեցին իրենց ազգը պառակտող վարքագիծը. հայտարարություն
    Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսեւորեցին իրենց հակահայ, ազգը պառակտող վարքագիծը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի երիտասադական կազմակերպության տարածած հայտարարությունում: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Յուլիս 31-ին Հայաստան ժամանած ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միութեան անդամ ընկերուհի Սիւնէհ Աբրահամեանի մուտքը հայրենիք արգելափակուեցաւ։ Վերջինիս ետ ուղարկելու որոշում կայացուած է առանց որեւէ հիմնաւոր բացատրութիւն կամ պատճառաբանութիւն ներկայացնելու։ Ան Հայաստան ժամանած էր մասնակցելու ՀՅԴ երիտասարդական միութիւններու կողմէ Սիւնիքի մէջ կազմակերպուած ամառնային ճամբարներուն, որոնք երկշաբաթեայ դաստիարակչական օջախներ կը հանդիսանան նոր սերունդին փոխանցելու այլազան գիտելիքներ և յատկապէս ազգային գաղափարախոսութեան հիմնական սերմերը։ Ցաւալիօրէն պէտք է արձանագրենք, որ ՀՅԴ Բիրոյի անդամ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտք գործելու արգելքէն և ՀՅԴ Երիտասարդականի անդամներու դէմ հալածանքներէ ետք, այս ապազգային իշխանութիւնը կը թիրախաւորէ նուիրեալ եւ ազգասէր սփիւռքահայ դաշնակցական երիտասարդութիւնը։ Անոնց մուտքը Հայրենիք կ՚արգիլուի եւ զուգահեռ այս իրողութեան՝ կ՚արտօնուի թուրք ազգայնականներու մուտքը Հայաստանի Հանրապետութիւն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթներու ընթացքին։ Հաշուի առնելով, որ սահմանապահ ստորաբաժանումները կը գործեն հիմնականօրէն ՀՀ ԱԱԾ-ի ենթակայութեան տակ, կոչ կ՚ուղղենք ՀՀ ԱԱԾ-ին պատշաճօրէն իրականացնել իրենց սահմանուած գործառոյթները, չտրուիլ ապօրինի քաղաքական հրահանգներու, եւ գործել իրենց կանոնակարգի, առաքելութեան եւ կոչումին համաձայն՝ պաշտպանելու եւ ամրապնդելու ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգութիւնը։ ՀՅԴ Երիտասարդականը, հակառակ Նիկոլ Փաշինեանի կողմէ կազմակերպուած բոլոր բռնաճնշումներուն եւ հալածանքներուն, կը շարունակէ մնալ իր յանձնառութեան հաւատարիմ։ Ամէն գնով հեռացնել այս յանցաւոր վարչախումբը, վերականգնելու մեր խոցուած արժամանապատուութիւնը և վերջապէս լծուիլ Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու խարխլուած հիմնասիւներու վերակառուցման աշխատանքին»։
    19:38
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կաղարծի գյուղի մոտ տեղի ունեցած վթարից
    Հուլիսի 31-ին՝ ժամը 12:45-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 12:45-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից,, փրկարարները մեկնել են դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղ են հասել ժամը 13:00-ին: Անվտանգության ապահովման և հնարավոր հրդեհավտանգ իրավիճակները կանխելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել նաև հրշեջ-մեքենան՝ մարտական հաշվարկով: Նույն ժամին դեպքի վայր է մեկնել Մարտունու շտապ օգնության ավտոմեքենան: Տեղ հասնելուց պարզվել է, որ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհի 19-րդ կիլոմետրին իրար են բախվել Հ. Մ-ի (Մարտունի քաղաքի Կ.Ավանեսյան 22 հասցեի բնակիչ, 1969թ. ծնվ.) վարած «Գազել» մակնիշի և Ն. Բ-ի (Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 37 հասցեի բնակիչ, 1978թ. ծնվ.) վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով տուժած վարորդներ՝ Հ.Մ-ն, Ն.Բ-ն և վերջինիս ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս. Բ-ն ( ծնված 1979թ.), Մ. Բ-ն (ծնված 1949թ.), Յ.Մ-ն (ծնված 2001թ.) և Գ.Հ-ն (ծնված 2000թ.), տարբեր մարմնական վնասվածքներով Մարտունու հրշեջ-փրկարար մասի, շտապ օգնության և անձնական ավտոմքենաներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Հրշեջ-փրկարարները իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ Հ.Մ-ն, Գ.Հ-ն և Յ.Մ-ն բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ տուժածներ Ն.Բ-ի վիճակը գնահատվում է բավարար, Մ.Բ-ի և Ս.Բ-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
    19:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կոլորադոյում հրդեհները փոխակերվել են ձյան, Տեխասում ձյան պատճառով տները հայտնվել են ջրի մեջ
    ԱՄՆ-ի Կոլորադո և Տեխաս նահանգներում ձյան տեղումներ են: Կոլորադոյում ձյունն այնքան է տեղացել, որ ձյուն մաքրող տեխնիկան չի կարողանում աշխատանք իրականացնել, իսկ տեղի բնակիչները ստիպված են ամառային հողաթափերով իրենց ավտոմեքենաները հանել ձնակույտերի տակից: Ի դեպ, Կոլորադո նահանգում անտառային հրդեհներից հետո ձյան տեղումները բնակիչներն առավել քան սպասված են համարում: Ավելի վաղ նահանգում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Հրդեհից տուժել է 600 տուն։ Տեխասում էլ էլեկտրաէներգիայի անջատումներ են, պայթել են խողովակներ, տները ջրի մեջ են հայտնվել: Բնակիչները նկարահանում են հոլովակներ ու տեղադրում համացանցում, որտեղ նշված է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքը պարզապես նախատեսված չէ այսպիսի սարսափելի ցրտի, ինչպես 5 աստիճան ցուրտն է:
    19:10
    31.07.22
    Ավելին