Լրահոս
Արցախ
19:25
31.07.22
157

Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կաղարծի գյուղի մոտ տեղի ունեցած վթարից

Img default alt hy

Հուլիսի 31-ին՝ ժամը 12:45-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 12:45-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից,, փրկարարները մեկնել են դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղ են հասել ժամը 13:00-ին:

Անվտանգության ապահովման և հնարավոր հրդեհավտանգ իրավիճակները կանխելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել նաև հրշեջ-մեքենան՝ մարտական հաշվարկով:

Նույն ժամին դեպքի վայր է մեկնել Մարտունու շտապ օգնության ավտոմեքենան:
Տեղ հասնելուց պարզվել է, որ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհի 19-րդ կիլոմետրին իրար են բախվել Հ. Մ-ի (Մարտունի քաղաքի Կ.Ավանեսյան 22 հասցեի բնակիչ, 1969թ. ծնվ.) վարած «Գազել» մակնիշի և Ն. Բ-ի (Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 37 հասցեի բնակիչ, 1978թ. ծնվ.) վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տուժած վարորդներ՝ Հ.Մ-ն, Ն.Բ-ն և վերջինիս ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ
Ս. Բ-ն ( ծնված 1979թ.), Մ. Բ-ն (ծնված 1949թ.), Յ.Մ-ն (ծնված 2001թ.) և Գ.Հ-ն (ծնված 2000թ.), տարբեր մարմնական վնասվածքներով Մարտունու հրշեջ-փրկարար մասի, շտապ օգնության և անձնական ավտոմքենաներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ Հ.Մ-ն, Գ.Հ-ն և Յ.Մ-ն բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ տուժածներ Ն.Բ-ի վիճակը գնահատվում է բավարար, Մ.Բ-ի և Ս.Բ-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: