Լրահոս
Սպորտ
20:10
31.07.22
157

Երկրպագուները շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում. Լապորտան փորձելու է հաղթել ՉԼ-ը

Img default alt hy

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է նոր մրցաշրջանից սպասելիքների մասին։

«Կպայքարենք Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում։ Մենք մասնակիցներից մեկն ենք ու կփորձենք հաղթել երկու մրցաշարում էլ։ Հուսով եմ՝ շանս ունենք, բայց տեսնենք: Վստահ եմ, որ ցույց կտանք մեր ֆիրմային խաղաոճը, որը դուր է գալիս երկրպագուներին։ Նրանք շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Լապորտան CBS Sports-ին։