Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:25
31.07.22
181

Աֆղանստանի սահմանին բախում է տեղի ունեցել Իրանի ԶՈՒ-ի և թալիբների միջև

Img default alt hy

Աֆղանստանի հետ սահմանին զինված հակամարտություն է տեղի ունեցել Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման մասնակիցների միջև, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է IRNA գործակալությունը:

«Մի քանի րոպե առաջ բախում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի և թալիբների ուժերի միջև», – ասել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն:

Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվում է, զոհերի թիվը դեռ հայտնի չէ։