Լրահոս

2022-07-31
  • Img default alt hy
    Սպորտ
    Ժյուլ Կունդեի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո
    Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հաստատել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխությունն իսպանական «Սևիլիայից»։ 23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։ Օգոստոսի 1-ին կատալոնական ակումբը 5 տարվա պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ։ Կունդեն 2019 թվականից էր հանդես գալիս «Սեւիլիայում»: 133 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի համաձայն՝ «Բարսելոնան» Կունդեի համար վճարել է 50 միլիոն եվրո։
    16:45
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա է այսօրվա Հայաստանի տխուր իրողությունը. Շարմազանով
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիան հայ-թուրքական բանակցությունները համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից փաստացի հանում է Արցախի հարցը։ Սա է այսօրվա Հայաստանի տխուր իրողությունը»։
    16:30
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ամանդա Նունյեսի ռևանշն ու չեմպիոնական գոտու վերադարձը. UFC 277
    ԱՄՆ-ի Դալաս քաղաքի «Ամերիկան Էյրլայնս» արենայում կայացավ UFC 277 մրցաշարը: Երեկոյի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտեցին գործող չեմպիոն, ամերիկուհի Ջուլիանա Պենյան ու բրազիլուհի Ամանդա Նունյեսը: Նախորդ մենամարտում Պենյան խեղդող հնարքով հաղթել էր Նունյեսին ու նվաճել չեմպիոնական տիտղոսը: Մենամարտը տևեց 5 ռաունդ, և մրցավարների միաձայն որոշմամբ (50-44, 50-44, 50-43)՝ հաղթանակ տարավ Ամանդա Նունյեսը: 34-ամյա բրազիլուհին վերադարձրեց չեմպիոնական գոտին՝ կրկին դառնալով 2 (թեթև ու կիսաթեթև) քաշային կարգում չեմպիոնուհի:
    16:15
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դավիթ Մակյանը՝ Եվրոպական ուսանողական խաղերի չեմպիոն
    Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացվող Եվրոպական ուսանողական խաղերում չեմպիոն է դարձել Հայաստանի թիմի անդամ, ԵՊԲՀ-ի ներկայացուցիչ Դավիթ Մակյանը։ Նա ոսկե մեդալը նվաճել է կարատե կումիտե մրցաձևում, հանդես գալով 75կգ քաշային կարգում և տանելով 5 հաղթանակ։ Ավելի վաղ հաշմանդամային սեղանի թենիսում բրոնզե մեդալակիր էր դարձել Գևորգ Բեգլարյանը ՀՖԿՍՊԻ թիմից։
    16:00
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    15:45
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանի սահմանին 2 զինվորական է սպանվել
    Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին 2 սահմանապահ զինվորական է սպանվել: Սահմանապահները սպանվել են Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս սահմանամերձ շրջանի տարածքում պարեկություն կատարելիս, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Արեւմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ զորքի հրամանատարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանում, սահմանները հսկելու ընթացքում, սպանվել է սահմանապահ գնդի երկու զինծառայող: Սալմաս շրջանը արեւմուտքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, իսկ հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիային: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Դրանց մասին ավելի ուշ համապատասխան գերատեսչությունները հայտարարություն կտարածեն:
    15:35
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Ազդեցիկ կադրեր` Սանկտ Պետերբուրգի ռազմածովային շքերթից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ռազմածովային շքերթին, որը համընկնում է ռուսական նավատորմի 326-ամյակի հետ։
    15:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հեղեղումներ` Չինաստանում. հարյուր հազարավոր մարդիկ են տուժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնին նահանգում հորդառատ անձրևները և դրանց հետեւանքով առաջացած ջրհեղեղները ազդել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։  Տուժել է նաեւ մոտ 1600 հեկտար ցանքատարածություն, ըստ Մարզային հեղեղումների և երաշտի դեմ պայքարի շտաբի: Ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է մոտ 1,9 միլիոն դոլարը:  Լիաոնինգ նահանգի 13 միջին և 17 փոքր ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկականը։  Հինգշաբթիից շաբաթ տեղացած հորդառատ անձրեւների պատճառով նահանգում տարհանվել է գրեթե 80 հազար մարդ։
    15:15
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-«Լիոն» խաղին
    Ընկերական խաղում «Ինտերը» մրցել է «Լիոնի» հետ։ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Հյուրերի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդր Լակազետը։ 50-րդ րոպեին Ռայան Շերկին կրկնապատկեց ֆրանսիական ակումբի առավելությունը։ 2 րոպե անց Ռոմելու Լուկակուն կրճատել է հաշվի տարբերությունը։ 65-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրել է Նիկոլո Բարելան։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 58-րդ րոպեին։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին։
    15:00
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ
    Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/31/1219064/
    14:55
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հուլիսի 28-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    14:50
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատարանը դադարեցրել է Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը
    Դատարանը դադարեցրել է պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Դատարանը որոշեց ամբաստանյալ Մանուել Մանուկյանին նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։ Ես Ձեզ ասում էի, որ իմ դեմ շինծու քրեական գործեր են հարուցում, ինձ՝ վախեցնելու, լռեցնելու, կանգնեցնելու համար։ Այս քրեական գործերը պահվելու են և աշխարհի ամենահեղինակավոր ամբիոններից խոսվելու է այս ամենի մասին։ Իմ Տերը իմ Աստված է , դուք սա ձեր ականջին օղ արեք և սպասեք ձեր դատին»,- գրել է նա։
    14:50
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննես Բաչկովը ներկա է եղել «Ռեալ»-«Յուվենտուս» խաղին
    Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ԱՄՆ-ում է, որտեղ ներկա է գտնվել «Ռեալ»-«Յուվենտուս» ընկերական խաղին: Բաչկովը լուսանկարներ է հրապարակել «Ռոզ Բոուլ» մարզադաշտից: Հիշեցնենք՝«Ռեալն» այդ խաղում 2-0 հաշվով հաղթել է Բենզեմայի և Ասենսիոյի գոլերի շնորհիվ:
    14:35
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում
    Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ոչ-ոքի՝ 2։2 է խաղացել «Յան Ռեգենսբուրգի» հետ: Հանդիպման 28-րդ րոպեին Ադամյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկ Ութը։ Ավելացված ժամանակը ևս հաղթողին չի պարզել: Իսկ հետխաղյա 11-մետրանոցներով Ադամյանի թէիմը պարտվել է և դուրս է մնացել պայքարից:
    14:25
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինական հացահատիկով նավերը Թուրքիա կժամանեն օգոստոսի 3-ին․ ԶԼՄ
    Ուկրաինայից հացահատիկով 16 բեռնանավերի առաջին քարավանը Թուրքիայի տարածքային ջրեր կհասնի օգոստոսի 3-ին։ Այս մասին հայտնել է CNN Türk հեռուստաալիքը։ Նրա տեղեկատվության համաձայն ՝ քարավանը կուղեկցեն անօդաչուները: Բացի այդ, Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչները կհետեւեն արբանյակների միջոցով հացահատիկով նավերի անցմանը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը` Անկարայի նախաձեռնությամբ հացահատիկի առաջին նավերը կհետևեն Սոմալիի ափեր: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտնել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման կազմակերպման տեխնիկական աշխատանքների ավարտի մասին, որը պլանավորվում է սկսել սեղմ ժամկետում: Հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել՝ լուծելու համաշխարհային շուկաներ պարենամթերքի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրը։
    14:10
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    2 հայ ըմբիշներ այսօր կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
    Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 2 հայ ըմբիշներ այսօր կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել 45 կգ քաշային Արման Հարությունյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ ուղիղ իրավունք է նվաճել բրոնզի համար պայքարելու: Նշենք նաև, որ ՀՀ հավաքականը առայժմ մեդալներ չունի:
    14:00
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին արժանի է «Բարսելոնայում» խաղալու երկրորդ հնարավորության. Չավի
    «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ Լիոնել Մեսսին պետք է վերադառնա կատալոնական ակումբ։ Մեսսին ՊՍԺ-ին միացավ 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո։ «Ես արդեն ասել եմ, որ հիմա Մեսսիի տրանսֆերի մասին մտածելը ուտոպիա կլինի։ Ես ուզում էի, որ Մեսսին չհեռանա «Բարսելոնայից»։ Կարծում եմ, որ նա արժանի է երկրորդ հնարավորության, բայց հաջորդ տարի: Նա պայմանագիր ունի այլ ակումբի հետ»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
    13:50
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է հնարավորինս հեռու մնալ արկածախնդիրներից ու դեմագոգներից․ Դավիթ Բաբայան
    Կան երկրներ, որոնք գործնականում չեն կարող դաշնակից լինել խորը ռազմավարական պատճառներով: Այս մասին գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Կան երկրներ, որոնք գործնականում չեն կարող դաշնակից լինել խորը ռազմավարական պատճառներով։ Բայց նրանց միջեւ կարող են լինել մարտավարական մերձեցման շրջաններ, այսպես կոչված մեղրամիսներ։ Հենց այս ժամանակահատվածներում պետք է առանձնահատուկ իմաստություն դրսևորել, հնարավորինս հեռու մնալ արկածախնդիրներից ու դեմագոգներից, ընդգծված կերպով արժեւորել հարաբերությունները եղբայրական երկրների հետ»,- գրել է նա։
    13:45
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    13:40
    31.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, կա վիրավոր
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու ԲԿ։   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։  
    13:40
    31.07.22
    Ավելին