Լրահոս
Քաղաքական
23:25
31.07.22
166

Իշխանությունը որդեգրել է իրեն քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն. Մելիքյան

Img default alt hy

Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։

Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։

ՀԳ. Ընկերուհի Սյունե, պի՛նդ կաց»,- գրել է նա։