Լրահոս
Սպորտ
20:40
31.07.22
163

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթել է «Միխայլովցեին», ընդորում տանտերերն առաջին կեսից հետո զիջում էին 0։2 հաշվով։

Ընդմիջումից հետո փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը 60-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել նաև Գրինը և Ագբոն։ Գրանցվել է նաև մեկ ինքնագոլ։

«Սլովանը» 3-րդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։