Լրահոս
Աշխարհ
20:55
31.07.22
143

Բեյրութում հրդեհի պատճառով ամբարձիչի մի մասը փլուզվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Բեյրութի նավահանգստում, որտեղ երկու տարի առաջ պայթյուն էր տեղի ունեցել, վթարային վիճակում գտնվող ամբարձիչի մի մասը փլուզվել է հրդեհի պատճառով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ամբարձիչներում հրդեհը սկսվել է հուլիսի 7-ին։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ դա կօգնի միայն մի քանի օրով, որից հետո կրակը կրկին բռնկվելու է: Հաղորդվում էր, որ նոր զոհերից խուսափելու համար իշխանություններն արգելել են որևէ մեկին մոտենալ ամբարձիչին։