Լրահոս
Տարածաշրջան
13:15
01.08.22
149

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին

Img default alt hy

Ուկրաինական  եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղևորվել է  լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը  Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։