Լրահոս
13:37
01.08.22
171

Մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը

Img default alt hy

65 տարեկանում մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ Ռոն Զիմերմանը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ հեղինակի մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը։

Զիմերմանը երկար ժամանակ աշխատել է Marvel-ի հետ՝ մասնակցելով հանրահայտ կոմիքսների ստեղծմանը: Բացի դրանից, հեղինակը հանդես է եկել նաև որպես սցենարիստ՝ «Արդարության լիգա» և «Սիմփսոններ» նախագծերում։

2010 թվականին հայտնի էր դարձել, որ Ռոն Զիմերմանը սիրավեպ ունի երգչուհի Շերի հետ։ Հեղինակի մահվան լուրից հետո երգչուհին իր ցավակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ կինեմատոգրաֆիստին տեսել է մահից կարճ ժամանակ առաջ։