Լրահոս
Տեսանյութեր
12:36
01.08.22
324

Զանգվածային ծեծկռտուք` Բաթումիի ռեստորաններից մեկում. պատճառը հայտնի է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Parvana TV-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 30-ին Բաթումիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի փաստով։

Վրաստանում շաբաթ սգո օր է հայտարարվել այն բանից հետո, երբ Գուդաուրիում ընկած պարապլաներայիններին օգնելու փորձ կատարած փրկարարական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։

Այս ամենով պայմանավորված՝ երիտասարդների երկու խումբ նախապես պայմանավորվել է, որ երաժշտությունը չեն միացնելու: Սակայն նրանցից մեկը ալկոհոլ օգտագործելուց հետո, այնուամենայնիվ, դրժել է խոստումը։ Դրա հետևանքով այցելուների միջև տեղի է ունեցել վիճահարություն, որը վերաճել է ծեծկռտուքի։

Նախաքննությունը շարունակվում է «խուլիգանություն» հոդվածով։