Լրահոս
Առողջապահական
13:22
01.08.22
129

Սուդանը հաստատել է կապիկի ծաղկով հիվանդության առաջին դեպքը

Img default alt hy

Սուդանում հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook սոցիալական ցանցում։

«Առողջապահության նախարարությունը հայտնում է Սուդանում կապկի ծաղկի առաջին հաստատված դեպքի մասին։ Հանրային առողջության ազգային լաբորատորիան հինգշաբթի օրը դեպքը հաստատել է Արևմտյան Դարֆուր նահանգի 16-ամյա դպրոցականի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հուլիսի 31-ին հիվանդությունից հնարավոր առաջին մահն է գրանցվել Հնդկաստանում։