Լրահոս
Հայաստան
13:44
01.08.22
142

Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Img default alt hy

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ:

ՄԻՊ-ի տեսանյութում նշվում է, որ ՄԻՊ-ին հասցեագրվող դիմումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ: Իսկ աշխտանքային օրենսգիրքը հստակ սահմանում է. «Աշխտանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավել և կես ժամից չ պակաս  տևողությամբ ընդմիջում: